News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ գործընթացի տեսակետները Ղազախստանում եւ Հայաստանում տարբերվում են։ Այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Ղազախստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը։

Նրա խոսքով՝ դա, առաջին հերթին, կապված է այն բանի հետ, որ հարցն առնչվում է Հայաստանում անցած տարվա ներքաղաքական իրադարձությունների հետ, այն դեպքում, երբ Ղազախստանի համար այն ուրիշ՝ ընթացակարգային հարթությունում է։ «Մայիսի 22-ին, որքան հասկանում ենք, հայկական կողմը դիրքորոշում է հայտնել, որի համաձայն՝ ճգնաժամ չկա, եւ կարելի է առաջ շարժվել։ Մեր կարծիքով՝ մենք մինչեւ մայիսի 22-ն էլ էինք առաջ շարժվում, եւ դրանից հետո նույնպես առաջ ենք շարժվելու ու զարգացնելու մեր հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակում։ Կսպասենք Հայաստանից հայտարարության»,- ավելացրել է դեսպանը։

Դիվանագետը նաեւ նշել է  երկու երկրների համագործակցության կարեւորությունը ԵՏՄ շրջանակում։ «2019 թվականի մայիսի 29-ին լրանում է ԵՏՄ պայմանագրի ստորագրման 5 տարին։ Նրա գործունեության արդյունքներն անցած ժամանակաշրջանում համոզիչ հաստատում են նախաձեռնության ճշմարտացիությունն ու հիմնավորվածությունը, որն առաջադրել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը 25 տարի առաջ Մոսկվայում»,- ամփոփել է Թիմուր Ուրազաեւը։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների Արտաքին գործերի նախարարությունների խորհուրդը ներկայացրել էր Ստանիսլավ Զասի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Զասին նշանակելու որոշումը կընդունվի աշնանը, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, նշել են կազմակերպությունում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ