News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Արմավիր քաղաքում կատարված դանակահարության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019թ. մայիսի 22-ին Արմավիր ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում, կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքեր ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արմավիր քաղաքի երկու բնակիչ:

Դեպքի առթիվ  Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Արմավիր քաղաքի բնակիչները՝ ծնված 1988 եւ 1989թթ., ճանաչվել են տուժող:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 23-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Արմավիր քաղաքում ճանապարհը միմյանց չզիջելու պատճառով,  վիճաբանություն է սկսվել համաքաղաքացիների միջեւ, որի ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը իր մոտ գտնվող դանակով հարվածել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել Արմավիր քաղաքի երկու բնակչի:

25.05.2019թ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Արմավիր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1996թ., ներկայացել է Արմավիրի մարզային քննչական վարչություն եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 23 ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
Ամենաշատ