Աֆղանստանի վարչապետի խորհրդական Նուր Մոհամմադ Արաբը երկրի հյուսիսային Կունդուզ քաղաքում անհայտ զինված մարդկանց կողմից սպանվել է, հաղորդում է Ariana News-ը` հղում անելով երկրի պաշտոնյաներին:
Հեռուստաալիքի տվյալներով, անհայտ անձինք կիրակի հարձակվել են Մոհամադ Արաբի վրա: Միջադեպի ժամանակ նրա թիկնապահներից մեկը վիրավորվել է: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: