News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ի՞նչ ենք ունենալու 10 տարի հետո գյուղատնտեսությունում: Նման հարցադրում արեց գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ:

Նա ներկայացրեց այն 7 քայլերը եւ ցուցանիշները, որոնց Հայաստանը պետք է հասնի առաջիկա 10 տարում:

«Կուզեի 7 ցուցանիշ ասել, որը շատ պատասխանատու հայտարարություն է եւ պարոն վարչապետը դրանից հետո ինձ կարող է դուրս անել գործից:

Առաջին՝ մեր նպատակն է, որ 10 տարի հետո կամ ավելի շուտ մեր գյուղացիական տնտեսությունն ունենա տարեկան նվազագույնը 5 մլն դրամ եկամուտ: Երկրորդ ցուցանիշն այն է, որ գյուատնտեսության ոլորտում համախառն արտադրանքը պետք է լինի 2 տրլն դրամից ոչ պակաս:

Երրորդ ցուցանիշն այն է, որ մեր արտահանումը պետք է 1 մլրդ դոլարից պակաս չլինի

Չորրորդը կապված է մեր ինքնաբավության հետ. ինքնաբավությունը պետք է հասնի 70-80 տոկոսի:

Հաջորդ ցուցանիշն այն է, որ մենք կարծում ենք, որ գյուղատնտեսությունը հնարավոր չէ զարգացնել առանց գյուղի զարգացման: Մենք պետք է զարգացնենք ագրոտուրիզմը եւ նպատակ ունենք կառուցելու ոչ կապաս կան 10 էկովիլիջներ մեր համայնքներում:

Այս ամենը հնարավոր չի լինելու, եթե մենք հնարավորինս չֆինանսավորենք ագրարային կրթությունը եւ գիտությունը:

Մենք կանխատեսում ենք, որ պետության կողմից գյուղատնտեսությանը տրվող աջակցության առնվազն 1/3-ը պետք է օգտագործենք այդ նպատակների համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ