News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ, որն ընթանում է Տաթեւ համայնքի «Տաթեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանին հարակից տարածքում՝ վրանային պայմաններում, պանելային քննարկման ավարտին Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժիլետ նվիրեց:

«Սա մեր կանանց ձեռքով պատրաստված ձեռագործ ժիլետն է: Այն կարծես բրենդ է դարձել, սիրով այն նվիրում ենք պարոն Փաշինյանին եւ ակնկալում ենք, որ վարչապետն այն կկրի»,-ասաց Տոռոզյանը:

Վարչապետը հենց տեղում բարձրացավ բեմ ու հագավ նվեր ստացած ժիլետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ