News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ես խնդրել եմ մարդկանց առանձին առողջական խնդիրներով «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամիներին չդիմել։  Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամիների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են քաղաքացուն մերժել օգնել, փոխարենը ուղղորդել են «Ծառուկյան» հիմնադրամ։

«Մենք չենք հոգում առանձին առողջական խնդիրներ եւ առանձին հիվանդ մարդկանց արտասահման տանելու եւ բուժվելու ծախսերը։ Եթե մենք դա անենք, ուրիշ որեւէ բանով չենք զբաղվի։ Մեկ հիվանդ երեխային արտասահման տանելու կարող է արժենալ 50, 150, 400 հազար դոլար, այսինքն՝ շատ մեծ գումարներ են, որով մենք կարող ենք այստեղ 100 հոգու օգնել բուժվել։ Երբ մեր բյուջեն մեծ կլինի, կսկսենք մարդկանց նաեւ այդ ճանապարհով օգնել»,–նշեց նա։

Աննա Հակոբյանի խոսքով՝ այդ մասնավոր դեպքով ուղղորդել են դեպի «Ծառուկյան» հիմնադրամ , քանի որ իրենց հիմնադրամները ցանկանում են նաեւ կամուրջ դառնալ տարբեր հիմնադրամների եւ մարդկանց միջեւ. «Այդ մասնավոր դեպքով մենք ուղղորդել ենք դեպի «Ծառուկյան» հիմնադրամ, քանի որ մենք փորձում ենք նաեւ դառնալ կամուրջ տարբեր կազմակերպությունների եւ հնարավորություններ, կարողություններ ունեցողների եւ այդ ռեսուրսների կարիքն ունեցողների միջեւ։ Մենք որեւէ մեկին չենք մերժում, առնվազն ցույց ենք տալիս այն ճանապարհները,  որոնք իրենց կարող են օգնել»։

Տպել
Ամենաշատ