Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը մայիսի 22-25-ը Բրյուսելում մասնակցել է Արեւելյան գործընկերության նախաձեռնության 2-րդ պլատֆորմի շրջանակներում գործող «Տեխնիկական կանոնակարգերի եւ հարակից ենթակառուցվածքների համակարգերի բարեփոխում» առեւտրի հարցերով պանելի 18-րդ նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են շուկայի վերահսկողությունը կարգավորող օրենսդրական բարեփոխումների եւ ԵՄ անդամ երկրների շուկայի վերահսկողության օրենսդրության ներդաշնակեցման մի շարք հարցեր։
Քննարկում է ծավալվել ԵՄ 765 դիրեկտիվայի վերաբերյալ։ Պանելային նիստի ընթացքում ներկայացվել է Սլովակիայի, Լեհաստանի եւ Բելգիայի փորձը։ Արմեն Կոտոլյանը ներկայացրել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնում իրականացված իրավական բարեփումները եւ անհրաժեշտ պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ եւ բազմակողմ հետագա համագործակցության համար: