News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եթե պետբյուջեից գողացված միջոցներ են, ավելի լավ, որ փոխանցվում են ու դրանք ծառայեցվում են պետությանը եւ պետության քաղաքացիներին։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամիների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե հիմնադրամի համար նշանակություն ունի, թե ինչ ծագման գումարներ են փոխանցվում, քանի որ չի բացառվում, որ դրանք պետբյուջեից գողացված միջոցներ են։

«Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետեւ մտածում եմ՝ կապ չունի՝ ինչ ձեւով է հասել նրա ձեռքը, ով մեզ է փոխանցում, մենք միեւնույն է ծառայեցնելու ենք այն ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին։ Այդ գումարը, եթե որեւէ ձեւով հասել է ինչ-որ մեկին, եթե մնա իր մոտ, ավելի օգտակար չի լինի, քան եթե հասնի մեզ»,–նշեց նա:

Աննա Հակոբյանը նշեց, որ կան բանկային հարաբերություններ, այսինքն՝ Կենտրոնական բանկը, բանկերը ստուգում են այլ երկրներից փոխանցվող գումարի ծագումը. «Մենք դրան ենթարկվում ենք: Եթե նման խնդիր է առաջանում, մենք ոչինչ անել չենք կարող: Եթե կասկածելի ծագում է կամ բանկը թույլ չի տալիս, մենք անելիք չունենք»։

Նա ընդգծեց, որ հիմնադրամների ստեղծումից ի վեր այդպիսի դեպք է գրանցվել, երբ ինչ-ինչ պատճառներով գումարը բանկի կողմից արգելվել է հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ