News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կապանի օդանավակայանի ուղեւորային համալիրի շինաշխատանքները գրեթե 60 տոկոսով կատարվել են: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը:

Նա նշեց, որ Կապանի օդանավակայանի վերագործարկման նպատակով 2017 թ. Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամը հիմնել է «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ն, որի մասնակիցներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամը: 2017-ի սեպտեմբերին Կապանի համայնքապետարանի եւ «Սյունիք օդանավակայան»-ի միջեւ կնքվել է կոնցեսիոն պայմանագիր, որով նախատեսվում էր վերանորոգել ու վերագործարկել օդանավակայանը:

Թադեւոսյանի խոսքով, նախատեսվում է, որ ուղեւորային համալիրը նախկին 160 քմ-ի փոխարեն կլինի 900 քմ՝ 100 մարդ/ժամ սպասարկման հնարավորությամբ:

«Ուղեւորային համալիրի շինարարական աշխատանքները գրեթե 60 տոկոսով կատարվել են, արդյունքում ունենալու ենք միջազգային ստանդարտներին համապատասխան, հիմնանորոգված թռիչքուղով օդանավակայան, որը հնարավորություն կընձեռի ավելի ծանր օդանավեր ընդունել: Թռիչքուղու ծածկն ամբողջությամբ փոխվում է:

Դեռեւս խորհրդային տարիներին Կապանի օդանավակայանը համարվում էր ԽՍՀՄ տարածքում թռիչքներ ու վայրէջքներ իրականացնելու համար ամենաբարդ օդանավակայաններից մեկը, այդ իսկ պատճառով ներդրվելու է թռիչքա-տեղեկատվական նոր համակարգեր, որոնք հնարավորություն են տալու եղանակային ոչ բարենպաստ պայմաններում իրականացնել թռիչքներ եւ վայրէջքներ»,-ընդգծեց մարզպետի խորհրդականը՝ հավելելով, որ ընդհանուր նախատեսվում է իրականացնել 2․3 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից 800 մլն դրամի ներդրումն արդեն իրականացված է:

Գոռ Թադեւոսյանը ներկայացրեց 19 տեղանոց չեխական արտադրության L 410 օդանավը՝ նշելով, որ այն իրականացնելու է Երեւան-Կապան-Երեւան չվերթները. «Օդանավն այժմ Հայաստանում է՝ Զվարթնոց օդանավակայանում: Օդանավի անձնակազմը վերապատրաստված է Չեխիայի Հանրապետությունում: Պարոն վարչապետ, հարգելի հյուրեր հոյւս ունենք, որ մոտ ապագայում Սյունիք կայցելեք արդեն օդանավով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ