News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հենրիխ Մխիթարյանը հստակ գիտակցում է, որ Ադրբեջանը Խորհրդային Միության փլուզումից հետո, պատերազմական տարիներին եւ հատկապես զինադադարից հետո, սկսած նախադպրոցական տարիքի երեխաներից կրթական պետական հստակ հայատյացություն քաղաքականություն է իրականացնում ադրբեջանական հասարակության շրջանում: Այդ մասին այսօր՝ մայիսի 27-ին լրագրողների հեր զրույցում ասաց  ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով  Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելու որոշմանը:

Նրա խոսքով, դեռ մեկ ամիս առաջ հարց առաջացավ, թե արդոք Ադրբեջանը կկարողանար ապահովել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը. «10 օր խորհրդակցելով «Արսենալի» իրավաբանների հետ Հենրիխ Մխիթարյանը որոշում է կայացնում չմեկնել Բաքու»:

Ըստ Մխիթարյանի, թեմային անդրադառնալու առիթ է եղել The Independent-ի հոդվածը, որտեղ նշվում է, որ Հենրիխ Մխիթարյանն ավելին գիտի քան բարձրաձայնում է, եւ հոդվածում նաեւ անդրադարձ է կատարվում Սումգայիթի ջարդերին:

«Հետեւաբար, մեր ֆուտբոլիստը գիտակցում է, որ  Բաքվում լինելու է այնպիսի մթնոլորտ, որտեղ ընդգծված հայակայկականություն եւ առհասարակ քսենոֆոֆիայի դրսեւորումներով լի տրամադրություններ են լինելու:  Իմ ունեցած տեղեկություններով նաեւ որոշակի նախապայմաններ են դրվել մեր ֆուտբոլիստի առաջ, որոնց մասին կարծում եմ եւ հույս ունեմ մի օր ինքը ՝ Հենրիք Մխիթարյանը կխոսի բարձրաձայն: Չեմ հասկանում  որոշ շրջանակներում քննարկվող այն թեզերը, թե արդյոք ճիշտ էր Հանրիխ Մխիթարյանի որոշումը, թե՝ ոչ, ես լիակատար սատարում եմ այդ որոշմանը, որովհետեւ դա կշռադատված որոշում էր: Այստեղ խոսքը միայն անվտանգության երաշխիքների մասին չէ, ի՞նչ կլիներ, եթե Մխիթարյանը գոլի հեղինակ դառնար Բաքվումի սկզբանե հարցը քաղաքականացվել էր Ադրբեջանի կողմից»,- ասաց Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։

Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ