News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հեղափոխության շրջանում սեւ պաստառների եւ դագազների կիրառումը  մեր քաղաքական թիմի կողմից չեն ողջունվել, մենք ընդհակառակը դատապարտել ենք այդ մոտեցումները, այսինքն ատելության խոսք պարունակող որեւէ  տեսակի հայտարարություններ կամ գործողություններ երբեէ մեր քաղաքական թիմի կողմից աջակցություն չի ստացել: Այդ մասին այսօր՝ մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլ»-ի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով հարցին, թե մայիսի 25-ի հանրահավաքում հնչած ատելության կոչերի սկիզբը չի դրվել արդոք հեղափոխության օրերին, երբ գործի էին դրվել պաշտոնյաների անուններով սեւ պաստառներ: 

«Ինչ վերաբերում է ամսի 25-ի հանրահավաքի բուն հանրահավաքին, ես կարող եմ ասել, որ յուրաքանչյուր ոք, յուրքանչյուր քաղաքացի կարող է օգտվել  ազատ հավաքներ անցկացնելու իր իրավունքից  եւ խոսել տարբեր թեմաներից, բայց չխոսելու մեր թիմի անունից: Հետեւաբար այստեղ ամբողջ խնդիրն ու թնջուկը այդ հարցի հետ նրանում էր՝ արդոք  նրանք իրավունք ունեն խոսել մեր թիմի անունից, թե՝ ոչ: Այդ համատեքստում արդեն իսկ հայտարարություն արվել է, որ մեր քաղաքական թիմը տվյալ հանրահավաքի հետ առնչություն չունի: Մենք դատապարտում ենք որեւէ տեսակի ատելության խոսք՝ անկախ նրանից հնչել է քաղաքական գործչի շուրթերից, թե սովորական քաղաքացու»,- ասաց ն նա:

Հարցին, թե ինչու մինչեւ միջոցառման սկսվելը «Իմ քայլը» դաշինքը հանդես չեկավ հայտարարությամբ, որ որեւէ առնչություն չունի անրահավաքի հետ եւ կոչ չարեց կուսակցության անունից հանդես չգալ, իսկ դրա փոխարեն հանրահավաքը հեռարձակվեց նաեւ Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջով, Մխիթարյանն ասաց. «Օրինակ, ես ինքս հանրահավաքից հետո եմ իմացել, որ այդպիսի հանրահավաք է եղել: Կուսակցության մամուլի խոսնակին որ հարցնեք, ամեն դեպքում… »:

Դիտարկմանը, որ մայիսի 25-ի հանրահավաքի ակտիվ վարող Ջիվան Աբրահամյանը 2008թ. դեկտեմբերին ակտիվ մասնակցել է «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին Հայրապետյանն ասաց. «Նայեք, դուք ասում եք 2018թ. դեկտեմբերին եւ ասում եք կապ կա,  այսինքն կարող է կապ եղել է, ես հիմա նման ինֆորմացիա չունեմ: Ես հիմա վստահ չեմ, որ Ջիվանը  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, դրա համար ասում եմ, քանի որ ինքս շատ ինֆորմացված չեմ՝ ովքեր են կուսակցության անդամ, ովքեր ոչ, միայն կարող եմ պնդել եւ հղում անել մեր պաշտոնական հայտարարությանը: Ես անկեղծ եմ ասում, չեմ ճանաչում դեմքով ձեր նշած մարդուն»:

Հարցին, եթե մայիսի 25-ի հանրահավաքը լիներ բազմամարդ, ասենք հավաքվեր հարյուր հազար մարդ, այդ դեպքում էլ կհայտարարեին, որ միջոցառման հետ կապ չունի ոչ «Իմ քայլը», ոչ էլ «ՔՊ-ն», Հայրապետյանը նշեց. «Այո, կրկին կհերքեի կապը»:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը Ազատության հրապարակում բռնության կոչերով էր հանդես եկել և հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»,  եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ