News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ակադեմիական   թատրոնի աշխատակիցները մայսի 27-ին ընդհանուր ժողովում նրա Կառավարման խորհրդում իրենց ներկայացուցիչներին դավաճանության մեջ են մեղադրել:

Խորհրդի անդամ, օպերային կատարող Պերճ Ղազարյանը հայտնեց, որ նա ամեն ինչ արել է հանուն թատրոնի բարօրության, բացի այդ, նրա ձայնը չէր կարող որոշիչ լինել:

«Իմ դիրքորոշումը ելնում էր նրանից, որ իշխանություններին հարկավոր է ժամանակ տալ աշխատանքի համար: Սակայն եթե սադրիչներ կան եւ ինձ դավաճան են համարում, ապա ես կարող եմ հրաժարական տալ», - նշեց նա:

Օպերայի եւ բալետի թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը հայտարարեց, որ Նազենի Ղարիբյանը գիտակցաբար աշխատակիցների միջեւ թշնամանք է սերմանում: «Ես առաջարկում եմ բարձրացնել Նազենի Ղարիբյանի՝ «Ազգային ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոն» ՊՈԱԿ-ի Կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը, որից հետո հնարավոր կլինի հարց բարձրացնել` արդյոք մենք թողնում ենք մեր երկու ներկայացուցիչներին  խորհրդում, թե ոչ», - ասաց նա:

Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրերի ղեկավար Լեւոն Ջավադյանն, իր հերթին, ասաց, որ եթե կոլեկտիվը չի ցանկանում տեսնել Ղարիբյանին այդ պաշտոնում, ապա նա չպետք է այն զբաղեցնի, հատկապես որ պարտադիր չէ, որ խորհրդի ղեկավարը լինի լուծարվող Մշակույթի նախարարության նախարարի պաշտոնակատարը:

Նշենք, որ մայիսի 22-ին տեղի է ունեցել կազմակերպության վարչության կոլեգիալ մարմնի խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում եղել են թատրոնի Վարչության խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրությունները։ Քվեարկության արդյունքներով Վարչության խորհրդի նախագահ է ընտրվել Հայաստանի մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը, որը թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ կոլեկտիվի ճնշող մեծամասնության հետ սուր հակամարտության մեջ է։

Հիշեցնենք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Նազենի Ղարիբյանին։ Դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ նա պահանջում է անվավեր ճանաչել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» թիվ 24-Ա որոշումը եւ Ն. Ղարիբյանի «Հարրի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին» մարտի 3-ի հրամանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ