News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում մեկնարկեց դատավորները արտահերթ ժողովը:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ժողովին մասնակցում են 135 դատավորներ՝ դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին, ինչի պայմաններում ժողովը համարվեց իրավազոր: Դատավորները որոշում կայացրին, որ նիստը կընթանա դռնփակ:

Նշենք, որ արտահերթ նիստը հրավիրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հրամանով։

Նախնական տեղեկություններով՝ նիստի ընթացքում դատավորները կքննարկեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով մայիսի 20–ին Հանրապետության դատարանների մուտքերն եւ ելքերը արգելափակելու գործողություններն ու դրան հաջորդած վարչապետի հայտնի ելույթը։

Նշենք, որ Հայաստանում ներկայումս կա գործող 234 դատավոր։

Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Հիշեցնենք, որ մայիսի 20–ի առավոտից Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը եւ ելքերը։

Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ եւ ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։ Այս գործողություններին հաջորդեցին քաղաքական գործիչների, իրավապաշտպանների եւ տարբեր  միջազգային տարբեր կառույցների հայտարարությունները, որոնք դատապարտում էին դատական համակարգին միջամտելու գործադիրի քայլերը՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին վերադառնալ իրավական դաշտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ