News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երբ դատարանը նպատակահարմար կգտնի, կհարցաքննվեմ, բացարձակ մտավախություն չկա, մեկ գործով չէ, որ հարցաքննվել եմ։ Այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը այսպես արձագանքեց հարցին, թե նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով պաշտպանական կողմը միջնոդրել է, որ հարցաքննվի նաեւ ինքը, կգնա հարցաքննության։

Հարցին՝ եթե վեթթինգ անցկացվի նաեւ պաշտոնյաների շրջանում, մտավախություն չունի՞ իր փոխոստիկանապետ լինելու ժամանակաշրջանի առումով, նա պատասխանեց. «Բացարձակ մտավախություն չունեմ»։

Դիտարկմանը, որ որպես փոխոստիկանապետ այն ժամանակ իր հրամանով ոստիկականական բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, Հունան Պողոսյանը ասաց.  «Դրանով նախաքննություն է ընթացել, հիմա էլ ընթանում, խնդրում եմ առաջ մի ընկեք, էմոցիաներով մի շարժվեք»։

Լրագրողը շեշտեց՝ փաստ է, որ բռնություններ են գործադրվել, որին ի պատասխան նա ասաց. «Ձեզ համար է փաստ, մյուսների համար փաստ չէ»։

«Մեղրու» ազատ գոտու հարակից հողերի սեփականաշնորհման մասին նա նոր մանրամասներ չհայտնեց.  «Հարցը պետք է ուղղեք պատկան մարմիններին, ընդամենը կարող եմ ասել, որ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ