News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր, այն քաղաքականությունը, որը դրել է իշխանությունն իր առջեւ, դա ոչ թե լյուստրացիայի երեւույթն է, այլ՝ զտման, որտեղ, որակյալ մասնագետները կմնան եւ կպաշտպանեն մարդու իրավունքները։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով դատական համակարգի բարեփոխումներին, անցումային արդարադատությանը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում կան շատ լավ դատավորներ, որոնք միշտ մնացել են ստվերում, եւ այդ պատճառներից մեկը եղել է, դատական համակարգի կոռումպացված լինելը.

«Կարեւոր է հասկանալ, որ այստեղ մեր առջեւ խնդիր դրված չէ՝  փոխել դատական համակարգը, որովհետեւ իշխանությանն այն հարմար չէ: Պետք է փոխել համակարգը, որովհետեւ դա անհրաժեշտություն է ժողովրդի համար»,- ասաց նա եւ ավելացրեց, որ լյուստրացիալ երեւույթը, մի համակարգի կոլեկտիվ քանդելն է, որը կբերի խնդրի.

«Ես հասկանում եմ, որ մենք գնահատումների մեջ շատ սուր ենք մոտենում։ Եթե ոչինչ չանենք, ապա կոչնչանա մի ամբողջ ժողովրդի իրավունքները»,- ասաց Հովսեփյանը եւ ավելացրեց, որ դա կարեւորագույն գործընթաց է, որը պետք է շուտափույթ սկսվի, եւ առանց գերշտապելու։

Տպել
Ամենաշատ