News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երբ նմանօրինակ հայտարարություններ են հնչում դատավորների կողմից  պատգամավորների եւ խորհրդարանի հասցեին, կա միջնորդավորված հնարավորություն Արդարադատության նախարարության կամ էթիկայի հարցերի հանձնաժողովի միջոդով դիմել ԲԴԽ, քննելու տվյալ դատավորի վարքագիծը, սակայն ես չեմ ուզում կենտրոնանալ այդ խնդրի վրա:  Այդ մասին այսօր՝ մայիսի 27-ին լրագրողների հեր զրույցում ասաց  ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ նախկինում արած հայտարարություններին:

«Ընդամենը, հույս եմ հայտնում, որ հետագայում դատավորները զերծ կմնան նման հայտարարություններից: Հարցը որեւէ անձի վերաբերյալ չէ, նախադեպ է  հանդիսացել, որպեսզի խնդիրը հանրայնացվի: Համամիտ չեմ այն գնահատականներին, որ  քաղաքական հետապնդում կա: Իմ պատկերացմամբ իդեալական դատավորը, առավել եւս այս լարված իրավիճակում պետք է զերծ մնա նմանօրինակ հայտարարություններից , որովհետեւ դա դիտարվում է դատական համակարգի եւ դատավորի ինստիտուտի բարի համբավը ստվերելու համատեքստում: Ես հույս ունեի, որ մեր դատավորները զերծ կմնային պատգամավորներին պիտակավորելուց, մեր վարչապետի հետ կապված հայտարարություններից, բայց, այնուամենայնիվ, ունենք այն ինչ ունենք»,- ասաց նա:

Հայրապետյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ իսկ իդեալական վարչապետը հանդես է գալիս  դատարանները շրջափակելու կոչերով, թե՝ոչ:

Հարցին՝ եթե դատավորներին պիտակավորում են կոռուպցիոներ անվանելով, իրենք չպետք է արձագանքեն, Հայրապետյանն ասաց. «Ո՞վ է ասել: Դուք երբեք չեք կարող ասել, որ ինձանից լսել եք նման հայտարարություն»:

Հայրապետյանը նաեւ հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդոք ունի այն մասնագտական հմտությունները, որպեսզի քննարկում անցկացնի «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով:

Տպել
Ամենաշատ