News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելը պատրաստ է ԱՄՆ միջնորդությամբ Լիբանանի հետ բանակցություններին`երկու երկրների միջեւ ծովային սահմանի վերաբերյալ վեճը լուծելու համար: Երեքշաբթի Երուսաղեմում բանակցությունների ժամանակ այս մասին ասել է հրեական պետության էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը  Միջին Արեւելքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դեվիդ Սաթերֆիլդին, հաղորդում է Իսրայելի պետական Kan ռադիոն:

Ռադիոկայանի տվյալներով, նման բանակցությունների նպատակն է «ծովային սահմանի որոշումը երկու երկրների (Իսրայելի եւ Լիբանանի) շահերի շրջանակում՝ նավթային եւ գազային հանքավայրերի մշակման ժամանակ»: Մայիսի կեսերին Բեյրութում Սաթերֆելդը բանակցություններ էր վարել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:

Լիբանանը եւ Իսրայելը վիճարկում են 856 քառ կմ մակերեսով տարածքը. յուրաքանչյուր կողմն այն համարում է Միջերկրականում իր բացառիկ տնտեսական գոտու մի մասը:

Սահմանային խնդիրը սրվել էր այն բանից հետո, երբ 2017 թվականի դեկտեմբերին Բեյրութն իր ափերի մոտ լիցենզիաներ էր տվել  ֆրանսիական «Total» ընկերության կազմի մեջ մտնող  իտալական  Eni կոնսորցիումին եւ ռուսական «Նովատեք»-ին ածխաջրածնային հանքավայրերի շահագործման համար:

2019 թ. վերջում կոնսորցիումի անդամները նախատեսում են սկսել հետախուզական հորատման աշխատանքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ