News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի աշխատանքին չեմ տիրապետում, բայց քանի որ գիտական ղեկավարը նույնն է եղել, չեմ բացառում, որ մտքերի համընկնում կարող է լինել։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին՝ անդրադառնալով ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հայտարարությանը, թե Ալեքսանդր Ազարյանի ատենախոսությունը արտագրված է իր գիտական աշխատանքից։

«Ալեքսանդր Ազարյանի աշխատանքին չեմ տիրապետում, բայց կարող եմ հետեւյալն ասել, որ իմ իմանալով՝ իմ եւ Ալեքսանդր Ազարյանի գիտական ղեկավարը նույն անձնավորություն է եղել, ուստի ես չեմ բացառում, որ մտքերի համընկնում կարող է լինել։ Ես այս հարցը Ալեքսանդր Ազարյանի հետ երկար չեմ քննարկել, քանի որ Ալեքսանդր Ազարյանին չեմ համարում այն անձը, որ կօգտագործեր իմ միտքը հօգուտ իրեն։ Այն ժամանակ, երբ մենք դառել ենք գիտությունների թեկնածու, ես Ալեքսանդր Ազարյանին չեմ ճանաչել, ես նրան ճանաչել եմ, երբ մենք աշխատել ենք Երեւանի քրեական դատարանում։ Այսինքն՝ Ալեքսանդր Ազարյանն ինձ չճանաչելով չէր կարող իմ միտքը օգտագործել։ Միգուցե մոռացել է հղումը տալ, ես չեմ կարող ասել»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը կայացրած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն իր 160 էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։ Այսօր հրավիրվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ գրագողության հարցերը քննելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ