News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Սերբիան պետք է խոստովանի, որ այլեւս չի վերահսկում իրավիճակը Կոսովոյում, նախագահ Ալեքսանդր Վուչիչի խոսքերը, որը հանդես է եկել խորհրդարանի առջեւ, փոխանցում է ՌՏՍ-ն։

Նա նաեւ ընդգծել է, որ Սերբիան պետք է ընտրի, թե ինչպես զարգացնի հարաբերություններըԿոսովոյի հետ. «պահպանե՞լ սառեցված հակամարությունը», թե՞ հարաբերություններ հաստատել։

«Ես որոշել եմ չշարունակել սուտն ու ինքնախաբեությունը, ես ասացի բոլորին, որ չկա Սերբիայի իշխանությունը, չկա մեր կառավարությունը Կոսովոյում եւ Մետոխիայում, ինչը չափազանց կարեւոր է առողջապահության եւ կրթության համար, եւ մենք պետք է դադարեցնենք խաբել մեր սեփական հասարակությանը»,- ընդգծել է նախագահը։

Ընդ որում՝ ըստ նրա, նա ինքը հանդես է գալիս չճանաչված հանրապետության հետ հարաբերությունների բարելավման դիրքերից։

Վուչիչի դիմումը խորհրդարանին եւ ազգին Կոսովոյում եւ Մետոխիայում իրադրության մասին տեւել է ավելի քան երկու ժամ։ Ելույթի ընթացքում նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին եւ անձամբ Վլադիմիր Պուտինին այս հարցում օգնության համար, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

1999-ին Կոսովոյի ազատագրական բանակի ալբան անջատականների եւ Սերբիայի ոստիկանության զինված դիմակայությունը հանգեցրեց Հարավսլավիայի (որն այն ժամանակ կազմված էր Սերբիայից եւ Չեռնոգորիայից) ռմբակոծմանը ՆԱՏՕ ուժերի կողմից։

2004-ի մարտին Կոսովոյի ալբանացիները ջարդեր կազմակերպեցին, որոնք հանգեցրին սերբերի զանգվածային արտաքսման երկրամասից եւ բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների ոչնչացման։

Կոսովոյի ալբանական կառույցները Պրիշտինայում 2008-ի փետրվարի 17-ին միակողմանի կարգով հռչակեցին անկախություն։ Հանրապետությունը չեն ճանաչում Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը, Իսրայելը, Իրանը, Իսպանիան, Հունաստանը եւ մի շարք այլ երկրներ։

Երեք տարի անց Բելգրադը Բրյուսելի ճնշմամբ եւ Եվրամիության հետ մերձենալու նպատակով ստիպված էր բանակցություններ սկսել կոսովցի ալբանացիների հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Հիմա երկխոսությունը դադարեցված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ