News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

Վարչապետը ողջունել է հյուրերին ՀՀ կառավարությունում եւ կարեւորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում կազմակերպության անդամ երկրների միջեւ համաձայնության գալու փաստը: «Ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020 թ. հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ-ն հանդիսանում է ՀՀ անվտանգության համակարգի կարեւորագույն տարրերից մեկը, եւ Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության եւ խաղաղության պահպանմանը», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հավելել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է գործեն կազմակերպության կանոնադրության տառին ու ոգուն համաձայն, եւ Հայաստանը հավատարիմ է այդ սկզբունքներին: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ստանիսլավ Զասն իր գործունեությամբ կնպաստի ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության եւ հավաքական անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացմանը:

Ստանիսլավ Զասը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ ընդունելության եւ Հայաստանի կողմից իր թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հավանության արժանացնելու համար: Նա նշել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ՀԱՊԿ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու եւ անդամ պետությունների միջեւ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել անվտանգության մարտահրավերներին, ռազմատեխնիկական գործակցությանը, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման խնդիրներին եւ այլն:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը տրամադրված է երկխոսության մթնոլորտում շարունակել համատեղ  աշխատանքը՝ գործուն օրակարգի ձեւավորման եւ փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ:

Ստանիսլավ Զասը եւս մեկ անգամ ընդգծել է, որ 2020 թ. հունվարի 1-ից ստանձնելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ իր գործունեությունը ծառայեցնելու է հենց այդ նպատակների իրագործմանը եւ կազմակերպության անդամ պետությունների միջեւ անվտանգության ոլորտում փոխգործակցության ամրապնդմանը:

Նա նաեւ շնորհավորել է ՀՀ վարչապետին եւ հայ ժողովրդին՝ Հանրապետության տոնի առթիվ, մաղթել խաղաղություն, բարեկեցություն եւ բարգավաճում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը կոչ է արել ՄԱԿ հովանու ներքո ստեղծել վարքի նորմեր տեղեկատվական դաշտում
ՀԱՊԿ-ն անհրաժեշտ է համարում վարքի նորմերի ստեղծումը ՄԱԿ հովանու ներքո...
Պուտինը Դումա է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի եւ ներկայացուցչության մասին օրինագծեր
ՀԱՊԿ Իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2-րդ եւ 3-րդ արձանագրությունները ստորագրվել են 2018-ի նոյեմբերի 8-ին…
Բաքուն ՀԱՊԿ մտնելու ոչ մի հայտ չի ներկայացրել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար
Ադրբեջանը ՀԱՊԿ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել...
ՀԱՊԿ 4 անդամ երկրներում տեղի կունենան զորավարժություններ՝ 12 հազար զինվորականի մասնակցությամբ. Սեմերիկով
Մասշտաբային զորավարժություններ կանցկացվեն ՀԱՊԿ շրջանակում...
ՀԱՊԿ-ը պաշտպանում է ՆԱՏՕ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ՇՀԿ ղեկավարների հետ հանդիպման գաղափարը. գլխավոր քարտուղարի պաշտոնակատար
ՀԱՊԿ-ը պաշտպանում է ՆԱՏՕ, ՄԱԿ, ԵԱՀԿ եւ ՇՀԿ ղեկավարների հետ հանդիպման գաղափարը...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժ/պ-ն հայտնել է իր ղեկավարած կառույցի Ճգնաժամային արձագանքման կենտրոնի խնդիրների մասին
ՀԱՊԿ շրջանակում ստեղծված Ճգնաժամային արձագանքման կենտրոնը ճգնաժամային իրավիճակներին արձագանքման ընդհանուր համակարգում հիմնական կապող օղակ է…
Ամենաշատ