News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Իրավապահ մարմինների անգործություն չեմ տեսնում, որովհետեւ տեսել եմ իրավապահ մարմինների կոնկրետ գործողություններ հենց այդ հայտարարություններից միանգամից հետո: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ընդդեմ դատական համակարգի կազմակերպված հանրահավաքին, որտեղ կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին հանդես էր եկել բռնության կոչերով:

«Ղալաթ էին անում: Այսինքն պետք է բանտարկվե՞ր, վճիռ է կայացվել դատարանի, որ անձը մեղավոր է, եւ պետք է դատապարտվի: Պետք է լինի համապատասխան քննություն, եւ այդ քննություն ցույց կտա, թե արդյունքներն ինչ կլինի»,- ասաց Ավինյանը եւ ավելացրեց, որ ինքը դավադրությունների տեսություններին չի հավատում:

Ավինյանը չի հավատում, որ այդ ակցիան գուցե հատուկ էր կազմակերպված. «Շատ դեպքերում, երբ մեզ թվում է, թե որեւէ պայմանավորվածություններ կան, կամ որեւէ ստվերային գործարքներ, շատ մեծ հավանականությամբ, դա ուղղակի որոշ մարդկանց ինքնագլուխ, չմտածված որոշումների հետեւանքներն են»:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստներ կազմակերպած հանրահավաքը՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ  ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ավարտվել էր  Արցախի Հանրապետության նախագահի հասցեին հնչեցված սպառնալիքով:

Հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը բռնության կոչերով էր հանդես եկել եւ հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»,  եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում:

Տպել
Ամենաշատ