News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի սրընթաց զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գաղտնիքներից մեկը տաղանդավոր, երիտասարդ եւ եռանդուն հայ ՏՏ մասնագետներն են: Այս կարծիքը կիսում է նաեւ DISQO ստարտափի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Դրո Քոչարյանը:

NEWS.am- ի հետ զրույցում Դրո Քոչարյանը պատմեց, որ արդեն երկրորդ անգամ է գալիս Երեւան հայաստանյան գրասենյակի հիմնադրման 6 ամիսների ընթացքում։

Նրա խոսքով, Հայաստանի մասնագետներն ունեն շատ բարձր պոտենցիալ: Այս մասին վկայում է այն փաստը, որ ընկերությունը պլանավորված մեկ տարվա փոխարեն, վեց ամսվա ընթացքում հասցրել է արդեն ներգրավել 30 ավագ մասնագետների: «Այժմ էլ շարունակում ենք փնտրել նոր կադրեր: Թիմի աճի նման տեմպի գաղտնիքը մեր կողմից կիրառած ժամանակակից բարձր տեխնոլոգիաներն են, որ գրավում են ավագ մասնագետներին», - պատմում է Քոչարյանը, որի ընկերությունն աշխատում է սեփական պրոդուկտի մշակման վրա՝  սպառողներից ուղղակիորեն (first-hand) հավաքագրած ստույգ տվյալներ է տրամադրում աշխարհի խոշորագույն հետազոտական ընկերություններին:

Այս ընթացքում ընկերության հայաստանյան թիմը նաեւ վերապատրաստում է անցել DISQO –ի Լոս Անջելեսում գտնվող գլխամասում:

Քոչարյանի կարծիքով, Հայաստանում գրասենյակ ունենալու առավելությունը հարուստ աշխատաշուկան է: Ինչ վերաբերում է թերություններին, նա կարողացավ նշել միայն ժամային տարբերությունը, որը աշխատանքի համար կարող է որոշակի պրոբլեմներ ստեղծել:

Ընկերությունում, որն արդեն հասցրել է տեղափոխվել ավելի մեծ գրասենյակ, հպարտ են, որ կարող են աճելու եւ զարգանալու միջավայր ստեղծել հայ մասնագետների համար՝ կանխելով նրանց արտահոսքը երկրից:

Ստարտափի համահիմնադիրը նկատեց, որ Հայսատանի ՏՏ ոլորտը յուրահատուկ է նրանով, որ բոլորն ուրախ են տեսնելու մյուսի հաջողությունները եւ ձեռքբերումները: «Հայաստանում իրոք շատ են տաղանդավոր մասնագետները, բայց ամենակարեւորը մեր  գործում նոր բան սովորելու ցանկությունն ու նոր մարտահրավերներ նետելն է»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ