Հայաստանի որոշ շրջաններում  մայիսի 29-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ ուղեկցվելով  հարավարեւմյան 18-20 մ / վրկ արագությամբ քամով:  Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին  «Հայպետհիդրոմետից»  Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի + 12 +14, վաղը կեսօրին՝ + 28+ 30:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+21,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+21,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +25+28,

Սեւանա լճի ավազանում գիշերը` գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+21,

Լոռիում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +18+23,

Տավուշում գիշերը՝ +6+11, ցերեկը` +21+26,

Արագածոտնի լեռներում գիշերը` +4+9, ցերեկը՝ +18+21,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +10+13, ցերեկը՝ +27+29,

Արարատում գիշերը` +12+15, ցերեկը՝ +28+30,

Արմավիրում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +28+30,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+21,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը՝ +28+30,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +14+18, ցերեկը՝ +24+28,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+20,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +11+16, ցերեկը՝ +21+24