News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Minval.az-ն ամփոփել է հերթական հարցման արդյունքները: Այս անգամ ընթերցողները պատասխանել են հարցի՝  արդյոք նրանք Ռուսաստանին բարեկամ երկիր են համարում Ադրբեջանի համար:

Հրապարակման համաձայն՝ 77 տոկոսը (1 883 մարդ) բացասական է պատասխանել, 18 տոկոսը (433 մարդ) կարծում է, որ Ռուսաստանը բարեկամական երկիր է: Հարցվածների 5 տոկոսը (126 մարդ) չի կողմնորոշվել պատասխանի հարցում:

Հարցմանը մասնակցել է 2 442 մարդ:

Նշենք, որ Minval.az-ն արդեն նման հարցում անցկացրել է 2015-ին: Այդ ժամանակ Ռուսաստանին թշնամի էր անվանել հարցվածների 55 տոկոսը, իսկ բարեկամ՝ 30 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ