News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերադարձրել է ուկրաինական քաղաքացիությունը Օդեսայի շրջանի նախկին ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին: Այդ մասին հրամանը ստորագրվել է Զելենսկու կողմից մայիսի 28-ին: «Փոփոխություններ կատարել Ուկրաինայի նախագահի 2017 թվականի հուլիսի 26-ի № 196 հրամանում Բոնդարեւա Տ.-ի, Կորնիյչուկ Ա.-ի, Կորոտեցկի Լ.-ի եւ այլ անձանց Ուկրաինայի քաղաքացիությունը դադարեցնելու մասին՝ հեռացնելով Միխայիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինայի քաղաքացիության կորստի մասին դրույթները»,-նշված է հրամանում:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման էր ստորագրել Միխայիլ Սաակաշվիլիին Ուկրիանայի քաղաքացիությունից զրկելու մասին:

2015 թվականի մայիսի 30-ին Սաակաշվիլին նշանակվել էր Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնում Պորոշենկոյի կողմից, որը հայտարարել էր, որ մեծ հույսեր է կապում նրա հետ՝ այդ թվում՝ տարածաշրջանում կոռուպցիայի դեմ պայքարի գործում: 2016 թվականի նոյեմբերին Սաակաշվիլին հրաժարական էր տվել Օդեսայի շրջանի նահանգապետի պաշտոնից՝ մեղադրելով Ուկրաինայի իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկության բացակայության մեջ: Նա նաեւ մեղադրել էր Պորոշենկոյին տարածաշրջանում հանցավոր խմբավորումների նկատմամբ հովանավորչության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ