News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանը այսօր նշեց Առաջին հանրապետության հիմնադրման օրը, 101-րդ տարեդարձը։ Տոնը սկսվեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից։ Այստեղ էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ։ Փաշինյանը պատմական ակնարկով հասավ մեր օրեր եւ հայտարարեց, թե ովքեր տեղ չունեն Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում։

Առաջին հանրապետության տոնը պաշտոնյաների մի խումբ էլ Ապարանում էր նշում, այնտեղ էր փոխվարչապետ Ավինյանն էր, կողքին Աղվան Հովսեփյանը՝ քննչական կոմիտեի նախկին նախագահը, նաեւ Սամվել Ալեքսանյանը, որ ի դեպ արդեն ներկայանում է որպես գործարար։

Իսկ Աղվան Հովսեփյանը տրամադրված չէր խոսելու, լրագրողների հարցերից նա խուսափեց։

Մի քանի օր առաջ հանրահավաքում Բակո Սահակյանի հասցեին հնչած սպառնալիքին Տիգրան Ավինյանը կարճ արձագանքեց։

Տոնի առիթով ՀՀԿ-ականներն էլ, ՍերԺ Սարգսյանի գլխավորությամբ այցելել էին Սպիտակավոր եկեղեցի։ Սա նաեւ նժդեհյան ուխտատեղի է, այս վանքի տարածքում է ամփոփված Գարեգին Նժդեհի աճյունը։

Երեկ ժամը 4-ից նիստ էին անում դատավորները, մշակում էին հայտարարության տեքստ, որ ավարտեցին ուշ երեկոյան։ Դատավորները արտահերթ հավաքվել էին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո, սպասվող վեթինգին, բարեփոխումներին արձագանքելու համար։ Հայտարարեցին, որ կողմ են դրանց, բայց օրենքի խստիվ պահպանմամբ, դատապարտեցին դատավորներին արատավորելու ցանկացած փորձ եւ առավել խիստ արտահատվեցին ԲԴԽ-ի մասին, որը, ասացին, չի երաշխավորում դատարանների անկախությունը։ Այս տեքստը ԱԺ փոխնախագահին չէր ոգեւորել, նա ավելին էր սպասում։

Վեթինգ անունով լյուստրացիան դեռեւս սպասվում է միայն դատական համակարգում, ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը հերթում չկան, ինչո՞ւ՝ լրագրողները հարցրին Վանեցյանին եւ Օսիպյանին։

Մամուլը գրել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունում ակտիվ քննարկվել է, թե ինչպես, ընդհուպ ԱԱԾ-ի միջոցով, լրագրողներին հեռու պահեն իրենց փակ քննարկումներից, որպեսզի որեւէ տեղեկության արտահոսք չլինի։ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց` լրագրողի գործունեությունը չեն սահմանափակի, բայց ինչ-որ սահմաններ՝ որեւէ սրահ, գուցե նախատեսեն։

Մինչեւ 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, որ զբաղեցնում էր Յուրի Խաչատուրովը, թափուր կմնա։ Հունվարի 1-ից այն կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը։ Այսօր, նրան ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հույս հայտնել, որ Զասը կնպաստի հավաքական անվտանգության ապահովմանը ։

Այսօր, վարչապետը աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, վաղը նա մասնակցելու է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: Մինչ այդ Փաշինյանին ընդունել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։

Հայաստանի որոշ շրջաններում  մայիսի 29-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի + 12 +14, վաղը կեսօրին՝ + 28+ 30:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ