News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը եւ նախագահի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մայիսի 27-29-ը Խորվաթիայում մասնակցում են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 64-րդ նիստին եւ «Զարգացում, նորարարություն եւ գործընկերություն» խորագրով աշխատաժողովին։

Նիստի ընթացքում քննարկվել է UNWTO-ի 2019-2021 թվականների գործունեության ծրագիրը։ Նշվել են զբոսաշրջության ոլորտի այն ուողղությունները,  որոնք հատուկ ուշադրության են արժանանալու կազմակերպության կողմից, դրանք են․ գաստրոտուրիզմը, էնոտուրիզմը, գյուղական տուրիզմը եւ այլն։

64-րդ նիստի ընթացքում տեղի են ունեցել հանձնաժողովների ղեկավարների, ինչպես նաեւ հյուրընկալող հաջորդ երկրի ընտրությունները։ Նիստի եւ աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը ձեռք է բերել անհրաժեշտ պայմանավորվածություններ գործընկերների հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցություն հաստատելու նպատակով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ