News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» 10 անդամների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց 2016թ. հուլիսին ՊՊԾ գնդի տարածքում վիրավորում ստացած և մի քանի օր անց հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մակրտչյանի քույրը՝ գործով վկա Մերի Մկրտչյանը։

Վկան պատմեց, որ դեպքի օրն ինձ զանգահարել է հարսի քույրը և ասել, որ ՊՊԾ գնդի վրա հարձակում է տեղի ունեցել, կրակել են Գագիկի վրա, տարել են վիրահատարան։

«Բոլորս գնացինք «Թիվ 1 համալասարանական հիվանդանոց»։ Սկզբում ասում էին, որ ձեռքից է վիրավորվել, վնասված են լյարդը աղիները, ստոծանին։ Այդ օրերին համացանցում իրարամերժ տեղեկություններ էին տարածվում։ Սկզբում գրում էին, իբր Գագիկը վիրավորվել է ոստիկանի կրակոցից, բայց մենք սպասում էինք, որ Գագիկն արթնանա և պատմի։ Գագիկը մի քանի օրից արթնացավ, տեսնելով նրան՝ առաջինը հարցրել եմ, թե ո՞վ է իր վրա կրակել, արդյոք ոստիկաններն են եղել, ասաց որ ոչ, իր վրա կրակել է «Սասնա ծռերի» անդամներից մեկը, պատմեց, որ երեք հոգով կոտրել են դուռը, մտել են ներս՝ ասել են պառկի, մոտիկից են կրակել։ Նկարագրեց, որ թևը պոկվել՝ կախվել է, ասաց՝ արնաքամ էի լինում, խնդրում էի թողնեին դուրս գամ, չէին թողնում, ասում էին սպասիր։ Ասում էր, ես իրենց խնդում էի, ասում էի թողեք գնամ, երեխաներ ունեմ, նպատակներ, 20–25 րոպեից նոր թողել են դուրս գա»,–պատմեց նա՝ նշելով, որ հետո նրան օգնել են տեղափոխել հիվանդանոց, սակայն թե ով՝ չգիտի։

Մերի Մկրտչյանը պատմեց, որ հիվանդանոցում եղբորը ցույց է տվել Պավլիկ Մանուկյանի և բանդանայով, սուր քթով, ակնոցներով տղամարդու նկար, պարզելու, արդյոք նրանք են եղել եղբոր վրա կրակողները։ Գագիկ Մկրչյանը պատասխանել է, որ նրանք չեն։

Գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը վկայից հետաքրքրվեց, արդյոք Գագիկն այլ վիրավորումներ ևս ստացել էր։ Մերի Մկրտչյանը պատասխանեց, որ եղբայրը նկարագրել է ձեռքից ստացած վիրավորման մասին։

Վկայի խոսքով՝ բժիշկները թույլ չեն տվել Գագիկին տեղաշարժել, այլ հիվանդանոց տեղափոխել, քանի որ նրա վիճակը ծանր է եղել, այնուհետև ըստ Մկրտչյանի պատմածի՝ «Աստղիկ» ԲԿ–ից դիալեզի մասնագետ է եկել և ասել, որ եղբորս որիկամները չեն աշխատում, ինչից հետո ստիպված տեղափոխել են նրան «Աստղիկ» ԲԿ, որտեղ և նա մահացել է։

Ամբաստանյալներից Վարուժան Ավետիսյանը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է հիվանդանոցում գտնվելու ընթացքում Գագիկ Մկրչյանին այցելած լինեն Վալերի Օսիպյանը կամ Վարդան Եղիազարյանը, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ ոչ։

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։  7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ