News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Երեւանի Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցն արգելափակած բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչները պահանջում էին հանդիպում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ եւ միաժամանակ վանկարկում՝ «Ալեն, սիկտիր»։

«Այսպես իշխանության ենք բերել, դե հիմա այս ճանապարհով էլ իշխանությունից պահանջում ենք, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մոտենա մեզ, աշխատանքային խումբ ձեւավորենք, քննարկենք. միայն ժամանակ Բաղրամյան պողոտան կբացենք»,–նշում էին նրանք։

Փողոցները բացելու ոստիկանների հորդորներին ցուցարարները պատասխանում էին. «Այս մենքենաները, որ մնան այստեղ, Ազգային ժողովում նստած պատգամավորնեը կհասկանան, որ պետք է գան եւ մեզ տեսնեն։ Կիջնեն կբացենք»։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 29-ի առավոտից բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները Հայաստանի ԱԺ դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակով օրինագծի, որը հավանության է արժանացել ԱԺ տնտեսական հանձնաժողովի կողմից եւ ուղարկվել ԱԺ քննարկմանը: Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները քիչ առաջ բացել են Բաղրամյան պողոտան եւ Դեմիրճյան փողոցը, նրանք բողոքի ակցիան շարունակում են իրականցնել Բաղրամյան պողոտայի հանդիպակաց 2 մայթերին: Այս պահին ակցիայի մասնակիցներից 5 հոգանոց խմբին ընդունել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովը հավանության է արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից:

Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը եւ պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»): Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարեւոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում:

Տպել
Ամենաշատ