News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


ՊՊԾ գնդի գրավան օրերին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի մայրը՝ Աշխեն Տեփանոսյանը եւս պնդում է, որ որդուն ոչ թե «Սասնա ծռեր» խմբի անդամներն են սպանել, այլ՝ ոստիկանները:

Այսօր՝ մայիսի 28-ին դատարանում լրագրողները Աշխեն Տեփանոսյանից հետարքրքվեցին,  թե ի՞նչ ապացույցներ ունի՝ նման պնդումներ անելու համար:

«Ամբողջ ժողովուրդն է խոսում, ես որտեղ գնում եմ բոլորն իմանալով, որ ես զոհված ոստիկանի մայրն եմ, ասում են՝ գիտեք որ ձեր տղուն ոչ թե «Սասնա ծռերն» են սպանել, այլ ոստիկանները, էլ դրանից ավել ինչ ապացույց ասեմ ես: Ես ոնց կարող եմ ամեն մարդու անուն հատիկ-հատիկ ձեզ ներկայացնեմ»,-ասաց նա:

Հարցին, թե ձեր ամունինը պատմե՞լ է՝ ով է իրեն հայտնել, որ Սերժ Սարգսյանի հրամանով են իր որդուն սպանել, Տեփանոսյանը պատասխանեց. «Ես դա հիմա ձեզ ասել չեմ կարող, ժամանակը կգա՝ դա էլ կիմանաք, ես չեմ ուզում խառնվեմ իմ ամուսնու ոչ մի դատական գործերին, թող ինքը ամեն ինչ ձեզ կասի երբ որ ժամանակը կգա»:

Հացին՝  արդյոք ոդին իր անմիջական հրամանատար Գուրգեն Գրիգորյանի հետ նախկինում խնդիրներ ունեցե՞լ է, տիկին Տեփանոսյանը դրական պատասխան տվեց.

«Ես չեմ ուզում հիմա պատմեմ ինչ է եղել, որովհետեւ դա կարեւոր էլ չի, բայց որ նրանք միշտ իրար հետ խնդիրներ են ունեցել ու մեծ խնդիրներ, փաստ է: Իսկ երբ իմ հարսը կանգնեց՝ ասեց, որ քավոր պետք է լիներ, դա աբսուրդ ա»:

Հարցին՝ ներկայումս ի՞նչ հարաբերություններ ունի «Սասնա ծռերի» հետ, Աշխեն Տեփանոսյանը ասաց.

«Ես հիմա «Սասնա ծռերին» ատում եմ, որվհետեւ իրենք պատճառ դարձան իմ էրեխու սպանությանը, իմ էրեխեն արձակուրդի մեջ իր համար իր տանը վայելում էր, իրենք պատճառ դարձան: Ուղղակի ես չեմ հավատում, որ իրենք են սպանել ու չեմ հավատա կյանքում ու կպազրվի երեւի եթե արդարություն կա էս երկրում»,- վրդովված ասաց Տեփանոսյանը:

Դիտարկմանը՝ միայն այն հանգամանքը, որ որդին լավ հարաբերություներ չի ունեցել հրամանատարի հետ՝ պատճառ կարող էր լինել, որ նրան սպանե՞ին, տիկին Տեփանոսյանը պատասխանեց. «Այդտեղ ուրիշ նպատակներ է եղել, ժամանակ կգա կբացվի, բա ինչի համար է գնում դատաքննություն»:

Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը սպանվել է ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ հուլիսի 30-ին՝ ՊՊԾ գնդի տարածքիից դուրս՝ մեքենայի մեջ:  Ըստ մեղադրական եզրակացության՝ Յուրի Տեփանոսյանի սպանությունը կատարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը` պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի աշխատասենյակից հափշտակած «ՍԿՍ» տեսակի ակոսափող որսորդական հրազենով, մի քանի հարյուր մետր հեռավորությունից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորը պետք է ճաղերի հետևում լինեին, ոչ թե ազատ ման գային. սպանված ոստիկանի այրին՝ Պավլիկ Մանուկյանին
Արդեն մեկ տարուց ավելի է ասում եմ, որ Արմեն Բիլյանը անհարկի գտնվում է կալանքի տակ...
Շատ վատ է, որ երկրով մեկ տարածում են, թե Նիկոլ Փաշինյանը մեզ ազատեց. Պավլիկ Մանուկյանը ցուցմունք տվեց
Նշենք, որ այսօր դատարանում ցուցմունք են տալիս գործով ամբաստանյալները...
Ասացին՝ հանուն հեղափոխության պիտի տամ թե՛ մեքենաս, թե՛ կյանքս, եթե ոչ՝ կոչնչացնեն ընտանիքս. «Սասնա ծռերի» գործով վկա
Խաչատուր Գիչյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավման մասնակիցներին իր «Կռազ» մակնիշի մեքենան տրամադրելու համար...
Եթե իշխանությունները շարունակեն նախկինների սրիկա վարվելակերպը, էլի ես մնում եմ նույն ապստամբը. Պավլիկ Մանուկյան
Դուք պարզ տեսնում եք, որ Արմեն Բիլյանը այդ պատահական կրակոցի հեղինակը չէ…
«27 օր էնտեղ քեֆ եք արել, ինչու՞ չեք հիշում». սպանված ոստիկանի այրին՝ «Սասնա ծուռ» Արմեն Լամբարյանին
«Սասնա ծռեր» խմբի տասն անդամների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց Արմեն Լամբարյանը...
Ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
«Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը...