News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 29-ին ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին Բունդեսթագի պատգամավորներ Շտեֆան Կոյտերը, Շտեֆեն Կոտրեն, Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի անդամներ Անդրեաս Կալբիցը ու Անդրեաս Գալաուն եւ նրանց հետ Արցախ ժամանած ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ 

Ա. Հարությունյանը, հերթական անգամ Արցախ այցելելու կապակցությամբ հյուրերին ողջունելով, նախ շնորհավորել է օրերս Եվրոպական խորհրդարանի ընտրություններում կուսակցության ունեցած հաջողության համար եւ հույս հայտնել, որ այն նոր հնարավորություններ կստեղծի առաջիկայում ավելի ընդլայնելու համագործակցության մակարդակը: «Ուրախ եմ, որ մեր համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի, եւ այս ընթացքում մեր կուսակցությունների միջեւ առկա շփումները անընդհատ զարգացել են: Համոզված եմ, որ ստեղծված են բոլոր նախադրյալները որակապես նոր հարաբերություններ ձեւավորելու համար»,- ասել է Ա. Հարությունյանը:

Հյուրերի խնդրանքով ներկայացնելով կուսակցության առաջիկա ծրագրերը՝ Ա. Հարությունյանը նշել է, որ գալիք տարի սպասվող համապետական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում պատրաստվում են պետական ապահովագրական համակարգի ներդրման միջոցով առողջապահական ծառայությունները Արցախում դարձնել անվճար՝ լուրջ ուշադրություն դարձնելով նաեւ բուժսպասարկման որակի բարձրացմանը: Ա. Հարությունյանի խոսքով՝ հիմնականում անվճար կդառնա նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունը, որտեղ եւս նախատեսվում է որակի հանդեպ պահանջների ու վերահսկողության աճ:

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահն անդրադարձել է նաեւ հանրապետությունում տնտեսական աճի դինամիկային, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորություններին:

Գերմանացի խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել գործնական հարթակում համագործակցության տարբեր ծրագրեր իրականացնել՝ օգտագործելով նաեւ կուսակցական խողովակները: «Մենք տպավորված ենք Ձեր կուսակցության հետ մեր համագործակցությունից: Հավաստիացնում ենք, որ ունենք բավարար քաղաքական կամք այդ հարաբերությունները զարգացնելու եւ Արցախի հետ Գերմանիայի ուղիղ շփումներն ընդլայնելու համար»,- ասել է պատվիրակության ղեկավար Ա. Կալբիցը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ Գերմանիայում բարեկամության շրջանակի ստեղծման, եվրոպական խորհրդարանում Արցախի հիմնախնդրի նկատմամբ հստակ դիրքորուշման արտահայտման, ինչպես նաեւ տարբեր հիմնադրամների միջոցով հումանիտար ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Ազատ հայրենիք» եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունները համագործակցում են 2015 թ.-ից: Այդ ընթացքում երկու կուսակցությունների պատվիրակությունները կատարել են փոխադարձ այցելություններ, մի շարք ընտրություններում կատարել դիտորդական առաքելություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան
Ընտրական օրենսգիրքի եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը...
Բակո Սահակյանը 14 օրենք է ստորագրել, այդ թվում «Հանրաքվեի մասին» օրենքը
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հուլիսի 17-ին, մի շարք օրենքներ է ստորագրել…
Բակո Սահակյանն Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է անվտանգության խնդիրները
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը…
Սահմանադրական կարգը Արցախում վաղուց տապալված է․ Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը
Հաշվի առնելով այս հայտարարության հիմքում ընկած անտեղյակությունը շտապենք հուշել․․․․
«Լույսի մոլորակ» փառատոնը Ստեփանակերտում հյուրընկալել է հազարավոր ծնողների ու մանուկների (ֆոտո)
Արցախի ՄԻՊ-ի և «Իմ քայլը» հիմնադրամի համակազմակերպմամբ…
Ընտրություններին «Ազատ հայրենիքը» հանրությանը կներկայանա համալրված թիմով. Արայիկ Հարությունյան
Անդրադառնալով կառավարման ոլորտն ավելի արդյունավետ դարձնելուն՝ նշել եմ, որ իմ գործունեության ողջ ընթացքում մշտապես կարեւորել եմ...
Ամենաշատ