News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիան շարունակում է հեռանալ ԵՄ-ից, ինչի կապակցությամբ համայնքի կազմում երկրի անդամակցության մասին բանակցությունները փակուղի են մտել: Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի ԵՄ ընդլայնման քաղաքականության մասին զեկույցում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիան շարունակում է հեռանալ ԵՄ-ից՝ լրջորեն հեռանալով  օրենքի գերակայության եւ հիմնական իրավունքների ոլորտից եւ թուլացնելով  քաղաքական համակարգում հավասարակշռությունը՝ սահմանադրական փոփոխության ուժի մեջ մտնելու պատճառով», - նշել է ԵՀ-ն՝ ընդգծելով, որ Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները փաստացի փակուղի են մտել: Եվ բանակցային գործընթացի  հետագա փուլերը չեն կարող դիտարկվել բացման կամ փակման համար», - ասվում է զեկույցում:

Ընդ որում ԵՀ-ն նշում է, որ Թուրքիան ԵՄ առանցքային գործընկերն է եւ համայնքի կազմի անդամակցության թեկնածու երկիր:

«Երկխոսությունը եւ համագործակցությունը, այդ թվում բարձրագույն մակարդակում, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտներում շարունակվում են, այդ թվում միգրացիայի եւ փախստականների աջակցության ոլորտում», - հավելել է ԵՀ-ն:

1964 թվականից Եվրամիության ասոցացված անդամ  հանդիսացող Թուրքիան 1987 թվականի ապրիլի 14-ին Եվրամիությանը անդամակցելու հայտ է ներկայացրել: ԵՄ-ին անդամակցելու բանակցային գործընթացը սկսվել է 2005 թ. հոկտեմբերի 3-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ