News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի է ունեցել ճապոնական «ՆԵԻՐՈ» երաժշտական երկրորդ մրցույթ-փառատոնը:

Ինչպես հայտնում է haydzayn.com-ը, 12 մասնակիցներ ժյուրիին են ներկայացրել ժամանակակից, ավանդական ճապոնական երգեր, ինչպես նաեւ պարային եւ երաժշտական համարներ:

Ժյուրիի կազմում են եղել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, կոմպոզիտոր, երաժշտագետ եւ երաժշտական պրոդյուսեր Շուշան Սարգսյանը, «Նաղաշ» անսամբլի մեներգչուհի Տաթեւիկ Մովսիսյանն ու ճապոներենի դասախոս Արիխիկո Խասեգավան:

Երրորդ տեղը զբաղեցրել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի «Ազգային գործիքների կվինտետը», Ջո Խիսաիսին կատարել է FirstLove երգը:

Երկրոդ տեղը զբաղեցրել է Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի սան Քրիստինա Գրիգորյանը՝ «Soredemo sekai wa utsukushii» («Եվ այնուամենայնիվ այս աշխարհը հիասքանչ է») երգով:

Առաջին տեղը զբաղեցրել է Օվսանա Թումանյանը՝ պարային «Bad Apple and Gokuraku jodo» համարով:

Առաջին անգամ մրցույթում ներառվել է «Հանդիսատեսի համակրանք» նոմինացիան, որին արժանացել է Եղեգնաձորի մասնակիցը:

Եվս երկու հավելյալ մրցանակ են ստացել «Ազգային գործիքների կվինտետն» ու Օվսանա Թումանյանը:    

Մրցութային ծրագրից բացի, միջոցառմանը ելույթ են ունեցել նաեւ հյուրերը՝ «Hay Lao»-ն «Lullaby of Takeda» երգով, «History» խումբը «Bad Apple» երգով, Սուզուկի Կենտոն Դիլիջանի միջազգային դպրոցից դուդուկով կատարել է ճապոնական ազգային «Furusato» երգը, ինչպես նաեւ «Grean Tea Farm» ստեղծագորոծթւոյւնը, Տաթեւիկ Մովսիսյանը (մեներգչուհի), Էդիկ Ներսիսյանը (սաքսոֆոն) եւ Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր) կատարել են «Sayonara no natsu» («Հրաժեշտ ամառ») ստեղծագործությունը, Անի Մաղումյանը կատարել է «Kandagawa» եւ «Alleluia» երգերը:       

Մասնակիցներին անակնկալ էր սպասվում. դեսպանը կատարել է Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրն»-ը:

Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները շնորհակալագրեր եւ նվերներ են ստացել:

Միջոցառման կազմակերպիչն է «IROHA» Հայ-ճապոնական կրթական եւ մշակութային կենտրոնը՝ Հայ-ռուսական համալսարանի և Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ:

Հովանավորներն են՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը, Հայ-ռուսական համալսարանը, «Hotelier» ընկերությունը, Մեդիա Գրուպը, Հայաստանոմ բնակվող ճապոնացի ձեռնարկատեր Խիրոկի Տաչիիրին, «Վի Էնն» ընկերությունն ու «Ասյա-Արարատ Թրեվլը»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ