News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակից (ՕԼԱՖ) ստացված նյութերի հիման վրա «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2009-2016թթ. ընթացքում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ մշակել են դրամաշնորհային ծրագրեր, ձեռք բերել արդեն իսկ գրանցված եւ պատմություն ունեցող հասարակական կազմակերպություններ, որոնց միջոցով ծրագրերը ներկայացրել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի գնահատման մրցույթին: Ներկայացված ծրագրերը ԵՄ պատվիրակության աշխատակցի աջակցությամբ հաստատվել են եւ հատկացվել ծրագրերի իրականացման համար նախատեսված գումարները:

Նշված անձինք կազմել են կեղծ հաշվապահական հաշվառման, ֆինանսատնտեսագիտական, ծրագրային փաստաթղթեր, մասնավորապես՝ աշխատանքային, ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր, ապրանքների ձեռք բերման կեղծ փաստաթղթեր, գործուղումների կեղծ թերթիկներ, որոնց հիման վրա հափշտակել են ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումար։

Բազմակողմանի քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հափշտակություններ են կատարվել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից ֆինանսավորված շուրջ երկու տասնյակից ավել դրամաշնորհային ծրագրերով:

Նախաքննության ընթացքում ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից 2010-2016 թվականների ընթացքում դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար դեռեւս 2018 թվականի փետրվարի 26-ին 14 մեղադրյալի նկատմամբ գործն անջատվել էր առանձին վարույթում, հայտարարվել էր նախաքննության ավարտի մասին եւ գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ եւ համատեղ գնահատմամբ, 2011-2014 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ օգտագործելու եղանակով խաբեությամբ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից թվով 5 դրամաշնորհային ծրագրերով հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության համար եւս երեք անձի մեղադրանք է առաջադրվել։

Որոշում է կայացվել՝ գործով որպես մեղադրյալ ներգրավված հիշյալ երեք անձանց մասով գործն անջատել առանձին վարույթում, հայտարարել նախաքննության ավարտի մասին եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Նախաքննության ընթացքում հատուցվել է հանցագործությամբ տուժող ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությանը պատճառված 121.598 եվրոյին համարժեք 66.038.571,9 ՀՀ դրամ գույքային վնասը։

Քրեական գործով եւս երկու անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովը հրաժարվել բեքստոպը հանել ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի համաձայնագրից
ԵՄ-ն հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը` Brexit-ի համաձայնագրից իռլանդական բեքստոպի կետը հանելու մասին, չի երաշխավորի, որ Իռլանդիայի հետ կոշտ սահմանի հարցը կվերանա....
Մակրոնը հավատում է Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ անվտանգության ճարտարապետության ստեղծմանը
Ֆրանսիան պատրաստ է դեր խաղալ այդ գործընթացում...
ԵՄ-ը պատրաստ է առանց գործարքի բրեքզիթին, սակայն ամենից շատ կտուժի Մեծ Բրիտանիան
Նրա խոսքով՝ առանց գործարքի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերումը երբեք Եվրամիության համար նախընտրելի սցենար չի եղել...
ԵՄ-ն 127 մլն եվրո է հատկացրել Թուրքիային փախստականներին պահելու համար
«Հանձնաժողովը 127 մլն եվրո է հատկացրել Թուրքիայում փախստականների աջակցության համար», - ասվում է տեքստում...
Եվրամիության երկրները դեռեւս չեն կողմնորոշվել ԱՄՀ ղեկավարի պաշտոնի թեկնածուի հարցում
Այս փուլում, չնայած որոշ թեկնածուներ ավելի մեծ աջակցություն են ստանում, քան մյուսները, լիակատար կոնսենսուս չկա ԱՄՀ ապագա ղեկավարի վերաբերյալ…
ՀՀ դեսպանը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ...
Ամենաշատ