News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մայիսի 29-ին Աժ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության մի խումբ անդամների, ովքեր ներկայացնում են դաշնային եւ երկրամասային խորհրդարանները: Գերմանացի պատգամավորները Արցախ են ժամանել Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի եւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Վահրամ Բալայանը շնորհավորել է հյուրերն՝ մայիսի 26-ի ընտրությունների արդյունքներով Եվրախորհրդարանում պատգամավորական տեղերի քանակով դիրքերն ամրապնդելու առթիվ: Խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է նաեւ Արցախի՝ ԱԳՀ կուսակցության հետ ստեղծված բարեկամական հարաբերությունները եւ հույս հայտնել, որ այն կծառայեցվի տարածաշրջանում՝ մասնավորապես Արցախում խաղաղության հաստատմանն ու Արցախի՝ արտաքին աշխարհի հետ կապեր ընդլայնմանը:

ԱԳՀ անդամ Շտեֆեն Կոտրեն խմբի անունից երախտագիտություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ իրենց ունեցած քաղաքական ազդեցությամբ հետագայում եւս կաշխատեն Արցախի եւ Գերմանիայի միջեւ կապերի խորացման ուղղությամբ:

Գերմանացի պատգամավորների հանդիպումն այնուհետեւ շարունակվել է Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների պատասխանատուների հետ:

Հանդիպման ընթացքում հյուրերը Աժ պատգամավորների առաջարկությամբ խոսել են իրենց կուսակցության արձանագրած հաջողության, Գերմանիայում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իրազեկվածության, ազգային, մշակութային արժեքների պահպանման շրջանակներում համագործակցության եւ եվրոպական կառույցներում Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու հեռանկարների մասին:

Եվրոպացի պատգամավորներն ավելի վաղ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին (ֆոտո)
Նախագահ Սահակյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքներին…
Արցախի Հանրապետության նախագահը Դիլիջանում մասնակցում է եկեղեցու հիմնաքարերի օծման արարողությանը
Կրոնական ծիսակարգն անցկացնում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն...
«Մշակվել են համատեղ ծրագրեր». Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչներին
Հանդիպման ընթացքում քննարկվել է տեղեկատվական դաշտում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ...
Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին
Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորել ու արգասաբեր աշխատանք է մաղթել՝ ակնկալելով բարեփոխումների նախաձեռնում քաղաքային տրանսպորտի…
Ստեփանակերտի քաղաքապետ չընտրված Գրիգորի Սահակյանը կուսակցություն է հիմնում
Գրիգորի Սահակյանը նաեւ հայտնել է, որ նոյեմբերի 17-ին կկայանա կուսակցության հիմնադիր համագումարը...
Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Ստեփանակերտ
Եթե այդ մարդիկ իրոք ուզում են հատել սահմանը, նրանք սկզբի համար պետք է հաղթահարեն ադրբեջանական ԶՈՒ-ի մի քանի պաշտպանական գծեր․․․