News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Իրաքի իշխանությունները Թուրքիային են վերադարձել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ 188 թուրք երեխաներին: Ինչպես հայտնում է Reuters-ը, երեխաները Իրաքի դատական մարմինների եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուղեկցությամբ նստել են ինքնաթիռ Բաղդադի օդանավակայանում:

Իրաքի դատական համակարգի ներկայացուցիչը հայտարարել է, որ երեխաների խմբում մի քանի մարդ է եղել, որոնք հասնելով չափահասության տարիքի, դատապարտվել են սահմանն անօրինական հատելու համար:

Երեխաներն Իրաքում հանցագործությունների համար պատասխանատվության կարող են ենթարկվել 10 տարեկանից:

Գործակալությունը նշում է, որ 1100 գրոհային երեխաներ հայտնվել են Իրաքի արդարադատության համակարգում: Նրանցից կրտսերներն իրենց մայրերի հետ մնում են բանտում, եւ առնվազն 7 երեխա է մահացել վատ պայմանների պատճառով:

9-18 տարեկան մոտ 185 երեխա արդեն մի քանի ամսից մինչեւ 15 տարվա ազատազրկման է դատապարտվել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԽ քարտուղարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարը
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման դինամիկան…
PKK–ի հրամանատար Մուրադ Քարայլանը Թուրքիային մեղադրել է ահաբեկչության մեջ
դեռ անհասականալի է, թե ամերիկյան զինված ուժերը Թրամփի՞, թե՞ ամերիկյան իշխանությունների պահանջով հեռացան քրդաբնակ շրջաններից եւ թույլ տվեցին...
Սիրիայում ահաբեկիչները ռումբեր են պայթեցրել ռուսական ռազմական պարեկային ծառայության ճանապարհին
20 րոպե անց պայթյունի վայր են ժամանել անվտանգության սիրիական մարմինների ստորաբաժանումները: Այդ ժամանակ եւս մեկ պայթուցիկ սարք է պայթեցվել…
Աֆղանստանի հետախուզական ծառայությունը հայտնել է «Ալ Քաիդա»-ի ազդեցիկ հրամանատարի մահվան մասին
ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի համատեղ գործողությունների ընթացքում սպանվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ 12 երեխա....
Ահաբեկչական սպառնալիքի մակարդակը մնում է բարձր. Ֆրանսիայի ՆԳՆ
ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ 2015-ից կանխվել է 59 ահաբեկչություն...
Աֆղանստանում նախագահական ընտրությունների նախօրեին 9 պայթյուն է որոտացել
Պայթյունների հետեւանքով 1 մարդ է զոհվել, եւս 7-ը վիրավոր է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ