News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն երկկողմ հարաբերությունների օրակարգում է, այլեւ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Մայիսի 29-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին  հայտարարեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հարցին:

Հովհաննիսյանը, մասնավորապես, հարցրեց Մնացականյանին՝ արդյոք հնարավոր է Պեկինի կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչումը, հաշվի առնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ցզինպին կողմից արված վերջին հայտարարությունը «հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին»:

Ի պատասխան, նախարարը պատասխանեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը արդարության վերականգնման խնդիր է:

«Սա ոչ միայն Հայաստանի կամ հայ ժողովրդի հարցն է: Այն վերաբերում է ցանկացած պետության, ցանկացած ժողովրդի, որը լուրջ է վերաբերում ցեղասպանությունների կանխարգելմանը», - ասաց Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ ճանաչման գործընթացը բարդ է եւ տեղի է ունենում աշխարհի տարբեր մասերում անհանդուրժողականության, ռասիզմի եւ քսենոֆոբիայի սուր դրսեւորումների ֆոնի վրա:

Միեւնույն ժամանակ, նախարարի խոսքով, ԱԳՆ-ն դա հաշվի է առնում տարբեր երկրների, այդ թվում, Չինաստանի հետ հարաբերություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ