News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 29-ին, Աստանայից վերադառնալուց հետո զանգահարել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ՝ զորակցություն հայտնելու նրան։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

«Աստանայից վերադառնալով՝ հեռախոսազրույց ունեցա Հենրիկ Մխիթարյանի հետ եւ զորակցությունս հայտնեցի՝ «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիկը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։

Հենրիկին ասացի, որ հիանում ենք իրենով եւ հպարտանում։ Ամբողջ հոգով եւ ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին»,- ասված է Փաշինյանի գրառման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ