News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Հակասական լուրեր են գալիս Նուր-Սուլթանից, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է մասնակցելու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: Նիստը կայացավ, դրան հաջորդեց ճեպազրույց լրագրողներին հետ։ Եվ այս պաշտոնական ընթացքի ֆոնին վարչապետի այցը լուսաբանող հայկական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշել է վերադառնալ Երեւան՝ չեղարկելով օրակարգը՝ մասնակցությունը նիստից հետո կայանալիք պաշտոնական ճաշին, նաեւ հանդիպումը հայ համայնքի գործարարների հետ: Օրակարգը կիսատ թողնելու երկու վարկած առաջ քաշեց մամուլը․ դեռեւս ապրիլին հայտարարվել էր, որ  Նուր-Սուլթանում կհանդիպեն Փաշինյանը եւ Պուտինը, ինչը անհայտ պատճառով չկայացավ։ Երկրոդը՝ չստացած շքանշանն էր, բացի Փաշինյանից՝ ԵՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարները պարգեւատրվել են Նազարբաեւի անվան շքանշանով։ Շուտով այս լուրերը հերքվեցին՝ վարչապետի խոսնակը հայտարարեց՝ օրակարգի որեւէ փոփոխություն չի եղել, պաշտոնական ճաշին Փաշինյանը մասնակցել է, գործարարների հետ հանդիպել։ Իսկ Պուտինի հետ հանդիպում, խոսնակը վստահեցրեց, որ նախատեսված չէր։ Սա հաստատեց նաեւ Փաշինյանը լրագրողների հետ կարճ զրույցում, շքանշանի մասին էլ ասաց՝ «Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ԵՏՄ հնգամյակի առիթով ինձ մեդալ տալը»:

Ազգային ժողովը այսօր դարձյալ չընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր, 53 դեմ, 30 կողմ հարաբերակցությամբ մերժվեց Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Նա նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած չորրորդ թեկնածուն էր: Ազգային ժողովը չէր հաստատել նաև Գոռ Հովհաննիսյանի, Վահե Գրիգորյանի և Էմիլ Բաբայանի թեկնածությունը:

Բավական աղմկոտ էր այսօր Բաղրամյան պողոտայում։ «Գուդվին» բուքմեյքերական ընկերության աշխատակիցները փակել էին պողոտան, պահանջում էին կասեցնել օրենսդրական այն նախաձեռնությունը, որ իրենց կզրկի աշխատանքից։ Ըստ այդ նախագծի՝ բուքմեյքերական գրասենյակների արգելքը հետաձգվել է մեկ ու կես տարով, բայց խաղային ավտոմատների արգելքը պետք է անմիջապես ուժի մեջ մտնի։

Այս նախագիծը ամբիոնից մի քանի անգամ պաշտպանել է խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Եվ նրա անուն էլ հաճախ հիշեցին ցուցարաները։

Ցուցարարները պահանջում էին հանդիպում ԱԺ նախագահի հետ, Միրզոյանը չեկավ, բայց մի խմբի ընդունեցին խորհրդարանում, խոստացան նրանց առաջարկը նկատի առնել։ Իսկ նրանք առաջարկում էին հետաձգել նաեւ խաղային ավտոմատների արգելքը։ Այս հանդիպումից հետո փողոցը լռեց, երթեւեկությունը բացվեց։ Ճանապարհ էին փակել Արագածավանի բնակիչները, ընդ որում ավելի անզիջում, մոտ 5 ժամ նրանք փակ պահեցին միջպետական ավտոճանապարհը։ Պատճառը ոռոգման ջրի բարձր գինն էր ու չորացող այգիները։ Նրանք դժգոհում էին, որ 1 հեկտար այգին 2-3 անգամ ջրելու համար պետք է վճարեն մոտ 180 հազար դրամ, փող չունեն, եւ ոչ էլ հույս, որ նորմալ բերք կլինի։ Արագածանվանցիները արդեն 6-րդ անգամ են փակում ճանապարհոը։ Վերջին անգամ Ջրային կոմիտեից եկել, խոստացել էին ոռոգման գինը նվազեցնել։ Այսօր, նրանք ճանապարհ էին փակել՝ ինչպես իրենք էին նշում՝ թարմացնելու խոստումը չկատարած պաշտոնյաների հիշողությունը։

Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանից վերադառնալուց հետո զանգահարել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Նա ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հենրիխին զորակցություն հայտնեցի՝ «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին նա չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։ Ի դեպ, Բաքվում ոստիկանները հատուկ ուշադրություն են դարձնում Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղաշապիկով զբոսնող ֆուտբոլասերներին։ ՈւԵՖԱ-ն էլ արգելել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից առաջ «Արսենալի» ֆուտբոլիստներին որեւէ ակցիայով աջակցություն հայտնել Մխիթարյանին։

Դոլարի փոխարժեքն այսօր աճել է՝ կազմելով 480 դրամ, եվրոն 535 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 607, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 38 դրամ:

Սյունիքի մարզում եւ Արցախում մայիսի 30-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +30+32։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ