News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չելյաբինսկում ապրող հայ «Այբոլիտը» վագրի է փրկել և հաշմանդամ կենդանիների ապաստան բացել: Ամեն ինչ սկսվել է Ժորիկ անունով վագրից, գրում է «Տակիե դելա» կայքը:

Դալլաքյանի խոսքով՝ նա Ժորա անունով վագրի հետ պայքարել է կենդանու կյանքի համար: Առաջին անգամ նրա ձեռքերը դողացել են, երբ նա փորձել է պոկել վագրի մահացած մաշկը:

«Այժմ ինձ ուղարկում են հիվանդ կենդանիների Սիբիրից եւ Ուրալից: Բուժում եմ նրանց: Նրանց համար ապաստան եմ բացել: Այսօր այն միակն է Ուրալում»,- ասում է Դալլաքյանը:

Կենդանիների թվում է լուսան Մարիսյան: 3 տարի առաջ, երբ ցրտաշունչ ձմեռ էր, պետությունը հոգ չտարավ գիշատիչների համար: Մարիսյային բերեցին բժիշկ Դալլաքյանի մոտ, այժմ կենդանին ապրում է նրա մոտ:

Աղվես Լենյան մարդկային դաժանության զոհերից է: Կենդանաբանական այգում աղվեսի թաթերը դեֆորմացվել են, այժմ նա հաշմանդամ է:

Կենդանիների թվում է կույր ջրարջը: Նրա հետ այգում լուսանկարվել են, եւ ապարատի լույսից կենդանին կուրացել է: Կան վիրավոր գայլեր, կարապներ, բադեր եւ այլ կենդանիներ:

Կարենը Երեւանից է: Նրա հայրը մետալուրգ է, մայրը՝ կենսաբան: Կարենը սովորել է Վոլոգդայում:

Նա հիշում է, որ 1991-ականներին, երբ լույս չկար, աղքատություն էր տիրում, պրակտիկա էր անցնում Երեւանի կենդանաբանական այգում: Պրակտիկայի ընթացքում ցնցող տեսարանի է ականատես եղել: Հյուծված փիղը սատկել է: Պարզվել է, որ նրան կերակրել են օղիով եւ այլ մթերքներով:

Ամեն ինչ սկսվել է Ժորիկ անունով վագրից, որին բերել են Սվերդլովի շրջանից: Անասնաբույժը գիշերը զանգել է նրան եւ ասել, որ վագրը ջերմում է, եւ դեմքն ուռել է:

Հերթական վիրահատությունից հետո վագրը հանկարծ արտաբերել է. «Մռռ-ա-ա»: Այդպես նրանք դիմում են իրենց մայրերին:

Կարենը պատմում է, թե ինչպես է վագրի հետ պայքարել նրա կյանքի համար: Հիշելով այդ օրերը՝ նա կարծես կրկին վերապրում է: Վագրին փրկելու համար մարդիկ նրան օգնել են, արել են նույնիսկ ավելին, քանի պետք էր: Այժմ վագրը գտնվում է «Ուտյոս» վայրի կենդանիների վերականգնողական կենտրոնում, որտեղ մաքուր օդ է,մեծ տարածք, իսկ հարեւանությամբ ամուրյան վագրն է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ