News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակիչները, որոնք մայիսի 29-ի կեսօրից փակել էին Երեւան-Գյումրի միջպետական ավտոճանապարհը եւ Երեւան-Գյումրի երկաթգիծը, այս պահի դրությամբ դեռ չեն բացել: Նրանք գիշերը եւս այնտեղ են եղել: Գյուղացիները դժգոհում են ոռոգման ջրի սակագնից: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, NEWS.am-ին հայտնեցին համայնքի բնակիչները:

Հիշեցնենք, արագածավանցիները մեկ ամիս է՝ դժգոհում են նրանից, որ ՋՕՄ-ը որոշել է ոռոգման ջրի դիմաց գործող հեկտարի փոխարեն գանձվող գումարը հաշվարկել ըստ լիտրի, ինչի արդյունքում 1 հա հողատարածքը ոռոգելու համար ջրի սակագինը ահռելի չափով կբարձրանա։ 

«Երեկ առավոտից մինչեւ հիմա փակ է ճանապարհը: Ինչքան պետք է՝ կփակենք, մինչեւ արձագանք լինի:Այսքան մեծ անտարբերություն չէինք կարող սպասել. Ֆուռեր են կանգնած, մարդիկ, սպասում են, բայց մինչեւ այս պահը որեւէ արձագանք չկա: Մենք մինչեւ վերջ ենք գնալու»,-NEWS.am-ին հայտնեց ասաց գյուղացիներից մեկը: Ակցիայի մասնակիները սպառնում են, որ եթե պատկան մարմիններից իրենց խնդրին լուծում չտրվի, քարեռրով կփակեն Թալինի տարածաշրջանի կենտրոնական ջրագիծը:

Նշենք, որ ակցիային են միացել նաեւ հարեւան Քարակերտ եւ Արտենի գյուղերի բնակիչները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 29-ի կեսօրից Արագածավանի բնակիչները փակել են Երեւան-Գյումրի ճանապարհը եւ բողոքում են ոռոգման ջրի սակագնից: Գյուղապետ Անդրանիկ Պապիկյանի խոսքով՝ ոռոջման ջրի սակագինը Արագածավանի որոշ հատվածներում 1 հեկտարի համար 60 հազար դրամ է, իսկ այլ հատվածների համար՝ առնվազն 30 հազար դրամ. «Ստացվում է, որ 1 հեկտարի հասնող խաղողի այգին 2-3 անգամ ջրելու համար մեզ պետք է 180 հազարին հասնող գումար: Մեր գյուղում խաղողի այգիներ կան, հողեր կան, որ արդեն վերածվել են կիսաանապատային վիճակի»:

Հիշեցնենք, որ Արագածավան համայնքի բնակիչները արդեն 3 ամիս է՝ բողոքում են ոռոգման ջրի սակագնից: Մի քանի անգամ բնակիչները փակել են միջպետական ավտոճանապարհը: Նախորդ ակցիայի ժամանակ Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը հանդիպել էր բնակիչների հետ եւ խոստացել հարցին արագ լուծում տալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ