News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները վերջերս դիմել էին Մոսկվայի դատարան՝ պահանջելով վտարել ադրբեջանական ծագմամբ թուրք լրագրող Ֆուադ Աբասովին։ Մայիսի 18-ին Ռուսաստանի իրավապահ մարմինները դատարանի որոշման հիման վրա կալանել էին Ֆ.Աբասովին եւ վտարել երկրից։

Ո՞վ է Ֆ.Աբասովը, եւ ինչո՞ւ հենց հայրենակիցներն են դատարանում բողոքել նրա դեմ։

Լայն հասարակությանը հայտնի են նրա վերջին հակահայ ելույթները, որոնք ունեցել է ադրբեջանցիների հետ չեչենների կոնֆլիկտից հետո։ Բայց ամենից առաջ նա հայտնի է իր պանթյուրքական հայացքներով եւ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ամենամոլի ատողներից մեկն է, աչքի է ընկնում մեծ թշնամանքով թալիշների, ողջ թալիշ ժողովրդի հանդեպ։ Վերջերս Աբասովը վիրավորել էր թալիշական պետականության խորհրդանիշը՝ ազգային դրոշն ու «եղբայր ժողովրդի» ազգային զգացումները։ Անգամ ադրբեջանցիները, որոնք ապրում են Ռուսաստանում, Աբասովին անվանում են սադրիչ, որն ազգամիջյան թշնամանք է հրահրում։ Նա նաեւ հաջողեցրել էր արշավ սկսել ԱզերՌոսի նախագահ Մեհրիբան Սադիգովայի եւ Մոսկվայում ռուս-ադրբեջանական մշակութային ընկերության նախագահ Աղադադաշ Քերիմովի դեմ, որոնք չէին պաշտպանում Աբասովի ֆաշիստական գաղափարախոսությունը։ Ա.Քերիմովը Ֆուադ Աբասովին անվանել է «կեղծ հայրենասեր»՝ նկատելով, որ սա փող է հավաքում Ռուսաստանի սփյուռքի եւ Բաքվի կազմակերպություններում անձնական կարիքների եւ ադրբեջանական համայնքային կազմակերպությունների գործունեությունը խափանելու համար։

ԱզերՌոսի ղեկավար Մեհրիբան Սադիգովան նույնպես արտահայտվել է Աբասովի դեմ։ Նա ասել է, որ Աբասովը մանիպուլացնում է Ռուսաստանի ադրբեջանցիների տրամադրությունները՝ օգտագործելով չլուծված խնդիրները, եւ ակտիվորեն դիմում է ստի եւ զրպարտության՝ համայնքային կազմակերպությունների ղեկավարներին կոչ անելով հրաժարական տալ։  Նա կարծում է, որ Աբասովը «կատարում է վերեւի պատվերները»՝ ադրբեջանական պետական կազմակերպություններից, Ռուսաստանում դեսպանությունից եւ Ադրբեջանի սփյուռքի գործերով Պետկոմիտեից։

Հարկ է նշել, որ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների մեծ մասը չի կիսում պաշտոնական Բաքվի հակահայ արտաքին քաղաքականությունը։ Ռուսաստանյան ԶԼՄ-ներով եւ սոցցանցերում նրանք բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել, մասնավորապես, Մոսկվայում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ թշնամանքի հրահրման գործողություններից ղարաբաղյան թեմայով. «Մեր ինչի՞ն են պետք այստեղ Խոջալուն, Ղարաբաղը։ Մենք Ռուսաստանում երեխաներ ունենք, թոռներ։ Վա՞տ եք ապրում այստեղ։ Ուրի՞շ ինչ եք ուզում»։

Ֆուադ Աբասովի հռետորաբանությունը ձախողվեց, իսկ ինչ վերաբերում է հենց իրեն, ապա, ամենայն հավանականությամբ, նա կարժանանա Ի.Ալիեւի «հայրական ապտակին» Ռուսաստանում առաքելությունը ձախողելու համար։

Րաֆֆի Սամվելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ