News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Այս պահին 100 կմ ճանապարհահատված գտնվում է շինարարության փուլում, եւս 97,5 կմ-ն գտնվում է մրցույթի տարբեր փուլերում: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստում նշեց Տնարսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Բագրատ Բադալյանը:

Նա ժպիտով տեղեկացրեց, որ այս շաբաթ հայտարարվել է դեպի Սիս տանող ճանապարհահատվածի շինարարության մրցույթը, որի բացումը կլինի հունիսի 12-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծիծաղելով արձագանքեց. «Մրցույթի բացումը, ոչ թե ճանապարհի: Զգույշ եղեք, թե չէ էդ երեխեքն էլի ասելու են՝ էլի խաբեցին մեզ: Ձեւակերպումները պետք է ճշգրիտ լինեն»:

Վարչապետի խոսքով, ճանապարհների շինարարությունն ունի հոգեբանական նշանակություն երկրում մթնոլորտի, մարդկանց տրամադրության վրա. Մենք պետք է հնարավորինս արագ տեմպերով եւ որակի մասին չմոռանալով ճանապարհները բերենք բարձր մակարդակի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կառավարության 23-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների ուշադրությունն էր հրավիրել Սիս գյուղի ճանապարհի վերաբերյալ երեխաների բողոքին, որի տեսանյութը լայն տարածում էր գտել:

«Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ «Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց ու գնաց»: Այդ ճանապարհն ի՞նչ եղավ, ինչի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ»,-ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել էր, որ երեխաների բարձրացրած հարցը հաշվի առնելով՝ իրենք ասֆալտը կանեն. «Նախագիծն արդեն ուղարկել ենք, ուղղակի կարող է կարիք լինել մեկ անձից գնելու միջոցով անել, որպեսզի արագանա պրոցեսը»։

Սիս գյուղի երեխեքը ասում են՝ «Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց ու գնաց, այդ ճանապարհն ինչի՞ չենք սարքում». Փաշինյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ