News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում սկսվել է ուսումնական ծրագրի վերանայմանը նվիրված եռօրյա աշխատաժողով բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի փորձագետների համար։

Աշխատաժողովը կազմակերպվել է  ԵՄ «EU4INNOVATION: STEM Pilot Activities» նախագծի շրջանակում՝ Համաշխարհային բանկի եւ Հայաստանի կրթության նախարարության հետ միասին։ Աշխատաժողովի նպատակն է անդրադառնալ Հայաստանի միջնակարգ կրթության ուսումնական նոր ծրագրի հայեցակարգին, նպատակներին ու ընդհանուր պահանջներին: Այն նաեւ խնդիր ունի սահմանելու ՀՀ կրթության պետական չափորոշիչը, ընդ որում՝ ուսումնառության վերջնարդյունքները, առարկաների ուսումնասիրության տիրույթը, դասաժամերի բաշխումը եւ գնահատումը բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (STEM) ուսումնական նոր ծրագրի համար: Բացման խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ աշխատաժողովի նպատակը ոչ թե ծրագրի ամբողջական փոփոխությունն է, այլ այն բանի ըմբռնումը, որ անհրաժեշտ է վերանայել։ Նա նշեց կրթության պրոֆեսիոնալների հետ քննարկման կարեւորությունը։

«Ես հույս ունեմ, որ մենք կավարտենք այս տարի եւ արդյունքներ կստանանք։ Հենց որ արդյունքներ ստանանք, մենք կմշակենք ծրագրեր եւ կսկսենք աշխատել նոր դասագրքերի վրա»,- ընդգծել է նա։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսան նշեց, որ մինչեւ սեպտեմբեր սպասվում է, որ իրենք կառավարությունից կստանան ռազմավարական շրջանակներ կրթական բարեփոխումների տեսակետից։ Նա ավելացրեց, որ վերջերս Բրյուսել կատարած այցելության ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրթությունն անվանել է կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկը, եւ նա սպասում է աջակցության ուժեղացում պատվիրակության կողմից։

«Մենք ջանում ենք հետեւել գործընթացին եւ մոբիլիզացնել տեխնիկական եւ ֆինանսական ռեսուրսները»,- ասել է Գոնզալո Սեռանո դե լա Ռոսան։

ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Կ. Բոսութղոն իր հերթին նշել է, որ Համաշխարհային բանկը իսկապես հավատարիմ է Հայաստանի գլխավոր առաջնահերթությանը կրթության որակի բարձրացման հարցում։ «Այս աշխատաժողովը կարեւոր քայլ է առաջ STEM ուսումնական ծրագրում ներդրումների իմաստով»,- ավելացրել է նա։

«EU4INNOVATION» նախագիծը, որն սկսվել է 2019 թվականի սկզբին եւ իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից, միտված է աջակցելու ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը` վերամշակելու նշված առարկաների 1-12-րդ դասարանների ուսումնական ծրագրերը, դրանց առնչվող մանկավարժական նյութերը, դասագրքերը, ուսուցիչների ուղեցույցները, քննությունները կամ քննական ցուցումները` 5-12-րդ դասարաններում՝ օգտագործելով արդիական մեթոդներ եւ տեխնոլոգիաներ: Այն ուղղված է նաև ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի կարողությունների զարգացման ամրապանդմանը: Տավուշի (և մասամբ Շիրակի) մարզում տեղի կունենա վերամշակված նյութերի փորձարկում, որի արդյունքները ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կտարածի Հայաստանում՝ բարելավելու երկրում միջնակարգ կրթության որակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ