News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշում կայացրեց արտոնություն տրամադրել «Ավալանժ» ընկերությանը:

Մասնավորապեսմ բավարարվեց «Ավալանժ» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար եւ սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ (կամ) նյութերի նկատմամբ:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ներդրումային ծրագիրը վերաբերում է ջերմոցի կառուցմանը, ընկերությունը գործում է Արագածոտնի մարզում:

Նախատեսում է ծրագրի շրջանակներում իրականացնել 1,76 մլրդ դրամի ներդրումներ՝ սարքավորումներ ձեռք բերելու համար:

Ծրագրի շրջանակներում կստեղծվի 60 նոր աշխատատեղ՝ 120 հազար միջին աշխատավարձով:

Այս հայտի շրջանակներում, արտոնության առարկա հանդիսացող ապրանքների արժեքը 1,22 մլրդ դրամ է:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը նմանատիպ արտոնություն տրամադրել բարձր ճնշման բալոններ արտադրող «ԳՐԱՆՏ» ընկերությանը:

Ընկերությունը կկատարի 26,7 մլրդ դրամի ներդրում: Ընկերությունը դիմել է կառավարությանը՝ 5,4 մլրդ դրամի ԱԱՀ-ն երեք տարի ժամկետով հետաձգելու հարցով: Ծրագրով նախատեսվում է ստեղծել 190 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով:

Կառավարության մեկ այլ որոշմամբ երեք տարի ժամկետով հետաձգգվեց «Մոեֆֆ գրուպ» ՍՊԸ-ի համար ԱԱՀ վճարումը:

Ընկերությունը նախատեսում է Արմավիրի մարզում զբաղվել չժանգոտվող մետաղից սանտեխնիկայի արտադրությամբ: Ընկերությունը մտադիր է կատարել 14,7 մլրդ դրամի ներդրում: Առաջիկա երեք տարիներին ստեղծվելու են 100 աշխատատեղեր՝ 130 հազար դրամ միջին աշխատավարձով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ