News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել թատրոնի դերասան եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը: Մրցույթը կայացել է այսօր՝ մայիսի 30-ին, Մշակույթի նախարարությունում։

«Ձեւավորված էր հանձնաժողով, համակարգիչն ընտրում է 50 հարց տարբեր բնավառաներից՝ Սահմանադրություն, իրավական ակտեր եւ այլն, որից 45 ճիշտ պատասխանը համարվում է անցողիկ, ես ճիշտ եմ պատասխանել 50 հարցի։ Հանձնաժողովի բոլոր անդամները ինձ կողմ են քվեարկել»,– NEWS.am—ի հետ զրույցում նշեց Արման Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ մրցույթի անցկացման պհին միայն ինքն է եղել թատրոնի տնօրենի թեկնածու, քանի որ մյուս թեկնածուն՝ Ստեփան Ղամբարյանը ինքնաբացարկ է հայտարարել. «Միասին ենք գնացել նախարարություն, ինքը ինքնաբացարկ է հայտարարել»։

Հանձնաժողովի կազմում են եղել Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանը, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ  Կարինե Խոդիկյանը, ներկայացուցիչներ կառավարությունից, կրթության եւ գիտության նախարարությունից, Մշակույթի նախարարությունից։

Հիշեցնենք, որ թատրոնի նախկին տնօրեն Վիգեն Չալդրանյանն ազատման դիմում է ներկայացրել։ Թատրոնի դերասանները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով Վիգեն Չալդրանյանի հրաժարականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել