News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում բաց քվեարկության արդյունքում համալսարանի ռեկտորի պաշտոնակատար ընտրվեց ԵՊՀ նախկին պրոռեկտոր, ակադեմիկոս Գեղամ Գեւորգյանը։

Նշենք, որ խորհրդի նիստում առաջադրվել էր նաեւ իրավաբանական գիտությունների դոկտոր Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ այս տարի մարտի 15-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն ազատվել էր պաշտոնից՝ նրա հանդեպ անվստահության հիմքով։ Գեղամ Գևորգյանը ԵՊՀ Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորն էր 2008թվականից:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝  Արամ Սիմոնյանը Գեղամ Գևորգյանին աշխատանքից ազատել է  քաղաքական դրդապատճառներով: Ըստ տարածված լուրերի՝  նախկին պրոռեկտորը փակ ֆորմատով հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ և խոստացել, որ համալսարանում ներքին աժիոտաժ կստեղծի, նաև նշել, որ հատուկ ընթացակարգով կաշխատի դասախոսական թևի հետ, որպեսզի ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ դժգոհության ալիք բարձրացնեն: Գևորգյանը, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չէր հերքել, որ պատճառը ռեկտորին հասած նման լուրերն են:

Գեղամ Գևորգյանը դատական հայց ներկայացրեց ընդդեմ ռեկտոր Արամ Սիմոնյանի: Ըստ հայցի՝ Գևորգյանը պահանջում էր անվավեր ճանաչել համապատասխան հրամանը, իրեն վերականգնել պաշտոնում և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:

Նա ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է, պրոֆեսոր, կրթությունը ստացել է ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում: Աշխատանքային գործունեություն է ծավալել Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել