News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Չեմ կարծում, որ այդ հարցն այդքան հրատապ եւ կարեւոր է, այդ հարցերին վարչապետը կգա եւ կպատասխանի: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Ղազախստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի չկայացած հանդիպմանը: Իգիթյանն ասաց, որ չգիտի՝ հանդիպումը պլանավորված է եղել, թե՝ ոչ:

Դիտարկմանը, թե գուցե Փաշինյանը ԵՏՄ-ում ընդունված չէ, Իգիթյանը նշեց հետեւյալը.՝«Չեմ կարծում, թե վարչապետն ընդունված չէ»:

Լրագրողները հիշեցրին, որ 2 երկրների ղեկավարների պլանավորված հանդիպման մասին նույնիսկ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն էր ասել դեռեւս ապրիլին, Իգիթյանն արձագանքեց. «Եթե հարցը դա է, ես չեմ կարող ասել, վարչապետը կգա, կպատասխանի»:

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե Վլադիմիր Պուտինն այս այցի շրջանակում հանդիպեց ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ, բացի Նիկոլ Փաշինյանից, Իգիթյանը պատասխանեց, թե ԵՏՄ-ն ունի իր կանոնակարգն ու օրենսդրությունը` որպես կազմակերպություն, ու այդ կանոնադրության հետ կապված երկրները կարող են հարցեր բարձրացնել:

«Նախկինում նման պրակտիկա չի եղել, բոլոր երկրները, որ հարցեր են ունեցել, առանձին-առանձին են հստակեցրել Ռուսաստանի, այսպես ասած, Պուտինի հետ: Հիմա հարցերը բարձրացնում են կազմակերպության մեջ, որ համապատասխան լուծումներով գտնեն այդ հարցի լուծումը: Հայաստանն էլ է բարձրացնում այդպիսի հարցեր, ու թվում է, թե այդ պրակտիկան Հայաստանից է եկելն եւ հիմա նույն էլ փորձում են ԵՏՄ-ի մյուս անդամները:

Եթե ԵՏՄ–ն աշխատի այս նույն ձեւով, ապա այս նույն խնդիրները, որ եղել են նախկինում ու լարվածություն են մտցրել տարբեր երկրների միջեւ` Ռուսաստանի հետ կապված, այդ հարցերը կլուծվեն»,- ընդգծեց Իգիթյանը։

Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին Սանկտ Պետերբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում երկկողմ հանդիպում կունենան:

Բացի այդ, ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ այսօր Ղազախստանում Նազարբաեւի անվան շքանշաններ են շնորհվել ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղրղզստանի նախագահներին, սակայն բացառություն է եղել ՀՀ վարչապետը:

Նշենք նաեւ, որ այս տարվա մայիսին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ շուտով նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Նուր-Սուլթանում այժմ նախատեսվում է Եվրասիական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, իսկ հունիսին ես կմասնակցեմ Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովին: Աստանայում հաստատ կհանդիպենք, եթե անհրաժեշտ լինի, ապա Պետերբուրգում էլ շփում, իհարկե, կլինի»,— ասել է նա, հաղորդում է «Կոմերսանտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ