WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հիվանդության պատճառով չի կարողացել մասնակցել բրիտանական բանտից տեսակապով իր արտահանձնման հարցով լսումներին: Այս մասին հայտնել է նրա փաստաբանը, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ-ը խնդրել է արտահանձնել Ասանժին ապրիլի 11-ին Մեծ Բրիտանիայի ոստիկանության կողմից նրա ձերբակալությունից հետո:
WikiLeaks-ի հիմնադիրը 50-շաբաթյա ազատազրկման է դատապարտվել:
Դատավորի խոսքով՝ նա իրեն լավ չի զգում:
WikiLeaks-ը հայտնել է իր հիմնադրի առողջության համար լուրջ մտահոգության մասին: Բանտում նրա առողջությունը վատացել է, նա նիհարել է:
Հաջորդ լսումները տեղի կունենան հունիսի 12-ին: