News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու դեպքում ամերիկյան պատժամիջոցներ են սպառնում, որի արդյունքում երկրի առանց այդ էլ թույլ արժույթն ու տնտեսությունը խոցելի կդառնան, և հարց կբարձրացվի ՆԱՏՕ-ում և տարածաշրջանում Թուրքիայի դիրքի մասին, գրում է Reuters-ը:

Եթե առաջիկա շաբաթներին որոշում չընդունվի, եւ ԱՄՆ-Թուրքիա լարվածությունը շարունակի աճել, ապա դա հարված կհասցնի դաշնակիցների միջեւ առեւտրին, եւ կշարունակվի Թուրքիայի ռեցեսիան: Թուրքիան կմնա առանց ամերիկյան F-35 կործանիչների, ինչպես նաեւ կվերագնահատվի նրա դերը ՆԱՏՕ-ում:

«Այդ հարցը շատ բարդ է լուծել, քանի որ եւ՛ ամերիկացի, եւ՛ թուրք պաշտոնյաները աշխարհաքաղաքական հավասարակշռության արտացոլում են տեսնում: Պատժամիջոցները լուրջ ազդեցություն կունենան Թուրքիայի վրա, սակայն, հավանաբար, բեկումնային չեն լինի ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»,- ասել է Օքսֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության բաժնի փորձագետը:

Հիշեցնենք, որ Ս-400-ների մատակարարումը Թուրքիա կարող է հետաձգվել մինչեւ հունիս:

Նշենք, որ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ լարվածություն էր առաջացել Ս-400-ների հարցով բանակցությունների առաջին ամիսներին: Վաշինգտոնը սպառնում է հարցականի տակ դնել Թուրքիայի դերն ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում եւ պատժամիջոցներ սահմանել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ